Տեղեկատվություն

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներգրավվելու է Գիորգի Շաքարաշվիլիի կանխամտածված սպանության գործով ընթացող հետաքննության մեջ

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անունից ևս մեկ անգամ մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գիորգի Շաքարաշվիլիի մահվան կապակցությամբ: Խորավա փողոցում տեղի ունեցած սպանություններից հետո մեզ համար հատկապես կարևոր է կանխել հանցագործությունների այս կատեգորիան և/կամ արդյունավետ արձագանքել փաստերին:

Կյանքի կորստի ցանկացած դեպքում պետական մարմինների առաջնային պարտականությունն է արդյունավետ հետաքննություն անցկացնելը և բոլոր անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը` պատասխանատուներին բացահայտելու համար:

2020 թվականի հուլիսի 13-ին Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպեց մահացած երիտասարդի ընտանիքի անդամներին և լսեց նրանց դիրքորոշումն ու կարծիքները գործի ընթացքի և առաջընթացի վերաբերյալ: Ընտանիքը սատարում է Մարդու իրավունքների պաշտպանի ներգրավմանը հետաքննության վերահսկման գործում:

Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն արդեն այցելել են ազատազրկման վայրերում գտնվող բոլոր 17 մեղադրյալներին: Գրասենյակը վերահաստատում է գործի քննությանը զուգահեռ ամբաստանյալների պաշտպաններին հանդիպելու և լսելու պատրաստակամությունը` հետաքննության և/կամ դատավարական խախտումների վերաբերյալ նրանց մտահոգությունների մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պաշտոնապես խնդրում է Վրաստանի գլխավոր դատախազությանը վերանայել գործի նյութերը՝ հետաքննության արդյունավետությունն ուսումնասիրելու, իսկ մյուս կողմից՝ տարբեր անձանց իրավական կարգավիճակը գնահատելու համար:

Զուգահեռաբար, ուսումնասիրությունից հետո մենք հանրությանը կտրամադրենք գործի ընթացքի, ինչպես նաև մեր գնահատականների վերաբերյալ տեղեկատվություն: Կարծում ենք, որ մեր՝ որպես անկողմնակալ կողմի գնահատումը կարևոր կլինի հասարակության համար և կնպաստի այս գործի նկատմամբ արդյունավետ հասարակական վերահսկողության իրականացմանը:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)