Բռնության և մարդկանց շահագործման զոհերի սպասարկման հաստատությունների մոնիթորինգի զեկույց (2024)
2024 թվականին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի գենդերային հարցերով դեպարտամենտը, ՄԱԿ-ի կանանց գրասենյակի աջակցությամբ, ստուգայցեր է անցկացրել ընտանեկան բռնության և թրաֆիքինգի զոհերի համար նախատեսված ապաստարաններում և ճգնաժամային կենտրոններում: Մոնիթորինգի անդամները այցելել են Թբիլիսիի (2), Բաթումիի, Քութայիսիի, Գորիի և Սիղնաղիի ապաստարաններ, ինչպես նաև Թբիլիսիի, Գորիի, Քութայիսիի, Օզուրգեթիի, Մառնեուլիի, Թելավիի և Զուգդիդիի ճգնաժամային կենտրոններ:
Հատուկ զեկույցում ներկայացված են Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի գենդերային հարցերով դեպարտամենտի կողմից Վրաստանում գործող բոլոր պետական ապաստարաններում և ճգնաժամային կենտրոններում անցկացված մոնիթորինգի արդյունքները:
Հուսով ենք, որ մոնիթորինգի ընթացքում հայտնաբերված թերությունները կօգնեն պետական մարմիններին բարելավել բռնության զոհերին մատուցվող ծառայությունները: