Վարչության մասին

Վարչության պետ՝ Գվանցա Չխաիձե

Վարչության պետի տեղակալ - Սաբա Բրաճվելի

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմի կառուցվածքային ստորաբաժանում՝ քրեական արդարադատության վարչությունը ստեղծվել է 2015 թվականի հունվարի 14-ին վարչակազմի արդարադատության կառուցվածքային վարչության վերակազմակերպման արդյունքում: Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հրամանի համաձայն` Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմի կառուցվածքային ստորաբաժանումը` արդարադատության վարչությունը, կազմավորվել է երկու վարչության` հաշվի առնելով տվյալ կառուցվածքային ստորաբաժանումում գործող ուղղությունները․

  • Քրեական արդարադատության վարչություն;
  • Քաղաքացիական-քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների վարչություն:

Քրեական արդարադատության վարչությունը իր լիազորություններն իրականացնելիս՝ առաջնորդվում է Վրաստանի սահմանադրությամբ, համապատասխան միջազգային կոնվենցիաներով, պայմանագրերով, համաձայնագրերով, գործող ներքին օրենսդրությամբ, «Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Վրաստանի օրգանական օրենքով և Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմի կանոնադրությամբ:

Քրեական արդարադատության վարչության նպատակն է աջակցել Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանին քրեական գործերի քննության և դատաքննության ընթացքում քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության գործընթացում, ինչպես նաև ձերբակալման, կալանքի և ազատությունից զրկելու այլ հաստատություններում: Այս նպատակին հասնելու համար՝ քրեական արդարադատության վարչությունը ուսումնասիրում է մարդու իրավունքների ոտնահարման փաստերը՝ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմին ներկայացված անհատական դիմումների/բողոքների հիման վրա, և/կամ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությունների հիման վրա:

Քրեական արդարադատության վարչության գործառույթներն են` ուսումնասիրել Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմում ստացված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման հետ կապված դիմումները/բողոքները և պատրաստել զեկույցների/առաջարկների/առաջարկությունների նախագծեր.

  • ուսումնասիրել Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմում ստացված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման հետ կապված դիմումները/բողոքները և պատրաստել զեկույցների/առաջարկների/առաջարկությունների նախագծեր, մասնավորապես`
  1. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների խախտման մասին, եթե դիմողը վիճարկում է իր համապատասխան իրավունքը խախտող պետական հիմնարկի գործողությունը կամ ակտը:
  2. 2. Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների խախտում, եթե դիմողը վիճարկում է իր համապատասխան իրավունքը խախտող պետական հիմնարկի գործողությունը կամ ակտը:
  3. 3. եթե դիմողը վիճարկում է դատական գործընթացների ընթացքում (քաղաքացիական և վարչական գործերով) Վրաստանի օրենսդրությամբ վերապահված իրավունքների և ազատությունների խախտման կամ ոտնահարման փաստը.
  4. Դատական ակտերի կատարման ոլորտում, եթե դիմողը վիճարկում է համապատասխան մարմնի կողմից իր իրավունքների և օրինական շահերի ոտնահարման փաստերը:
  5. Այլ հարցերի վերաբերյալ, որոնց քննարկումը մտնում է Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության մեջ և չի մտնում այլ կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների մեջ:
  • Վարչության իրավասության շրջանակներում գտնվող խնդրի բազմակողմանի ուսումնասիրություն և հանգամանքների մանրակրկիտ հետազոտություն,
  • Արձագանքման ժամանակին, որակյալ և հիմնավորված ձեւերի ընտրություն եւ դրա կատարման վերահսկում,

* Իրավասության մեջ մտնող թեմաների վերաբերյալ համակարգված հետազոտություն և վերլուծություն,

  • Վարչության իրավասության ոլորտների վերաբերող օրենսդրության նախագծերի պատրաստում և օրինագծերի վերլուծություն և համապատասխան առաջարկների/առաջարկությունների պատրաստում,
  • Վրաստանում քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների և ազատությունների խթանման համար՝ հասարակության տեղեկացվածության զարգացում:
Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)