Բաժնի պետ՝ Լիկա Ծիկլաուրի
Վարչությունը՝ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր գործառույթներն իրականացնելիս գործում է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անունից:
Վարչությունը սումնասիրում է Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ոտնահարման հետ կապված մի շարք հայտարարություններ և բողոքներ: Դրանք են՝ մտքի, խղճի և դավանանքի ազատություն, ինքնարտահայտման, խոսքի, հավաքների և ցույցերի ազատության իրավունք, տեղաշարժման ազատություն; աշխատանքի, սեփականության, առողջության, ապրել կյանքի և առողջության համար բարենպաստ միջավայրում իրավունք, համարժեք բնակարանի, սոցիալական ապահովության, մշակութային ժառանգության պաշտպանության և ընտրական իրավունք: Տեղահանվածների, էկո-միգրանտների, հայրենադարձված մեսխեթցիների, ապաստան հայցողների, փախստականների, մարդասիրական կարգավիճակ ունեցող անձանց, օտարերկրացիների և այլոց իրավական կարգավիճակը: Քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչությունը կօգնի Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունների իրականացման գործում:
Վարչության հիմնական գործառույթներն են.
- Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումների հարցերով Ուսումնասիրել Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմում ստացված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման հետ կապված դիմումները/բողոքները և պատրաստել համապատասխան եզրակացությունների/առաջարկների/առաջարկությունների նախագծեր, մասնավորապես`
- Քաղաքացիական և քաղաքական իրավունքների խախտում, եթե դիմողը վիճարկում է իր համապատասխան իրավունքը խախտող պետական հիմնարկի գործողությունը կամ ակտը:
- Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների խախտում, եթե դիմողը վիճարկում է իր համապատասխան իրավունքը խախտող պետական հիմնարկի գործողությունը կամ ակտը:
- Եթե դիմողը վիճարկում է դատական գործընթացների ընթացքում (քաղաքացիական և վարչական գործերով) Վրաստանի օրենսդրությամբ վերապահված իրավունքների և ազատությունների խախտման կամ ոտնահարման փաստը,
- Դատական ակտերի կատարման ոլորտում, եթե դիմողը վիճարկում է համապատասխան մարմնի կողմից իր իրավունքների և օրինական շահերի ոտնահարման փաստերը:
- Այլ խնդիրներ, որոնք ընկնում են Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության մեջ և չեն մտնում այլ կառուցվածքային ստորաբաժանման գործառույթների մեջ:
- Վարչության իրավասության շրջանակներում գտնվող խնդրի մանրակրկիտ ուսումնասիրություն և գործի հանգամանքների բազմակողմանի ստուգում,
- Արձագանքման ժամանակին, որակյալ եւ հիմնավորված ձեւերի ընտրություն և դրանց կատարման վերահսկում,
- Իրավասության մեջ մտնող թեմաների վերաբերյալ համակարգված հետազոտության վերլուծության իրականացում,
- Վարչության իրավասություն ոլորտում օրենսդրության և օրինագծերի վերլուծություն, ինչպես նաև նախագծի վերաբերյալ համապատասխան առաջարկների/առաջարկությունների պատրաստում,
- Վրաստանում քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների և ազատությունների իրազեկության բարձրացման համար՝ հասարակության տեղեկացվածության խթանում: