Ուղեցույց

Ի՞նչ է ներկայացնում Մարդու իրավունքների պաշտպանը:

Մարդու իրավունքների պաշտպանը (օմբուդսմենը) սահմանադրական ինստիտուտ է, որը վերահսկողություն է իրականացնում Վրաստանի տարածքում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, բացահայտում դրանց խախտման փաստերը և նպաստում խախտված իրավունքների վերականգնմանը:

Որ դեպքում պետք է դիմեմ Մարդու իրավունքների պաշտպանին։

Դուք կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, երբ խախտվում են ձեր (կամ ուրիշների) իրավունքները և ազատությունները, որոնք սահմանված են Վրաստանի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ, ինչպես նաև այն միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով, որոնց մասնակիցն է Վրաստանը:

Իրավունքների խախտումները կարող են տեղի ունենալ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և ոչ պետական կազմակերպությունների, հիմնարկների, ձեռնարկությունների, պաշտոնատար անձանց և իրավաբանական անձանց կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանն իրավունք ունի չքննարկել այն դիմումը կամ բողոքը, որի վերաբերյալ իր կողմից որոշում է կայացվել, եթե չեն առաջացել նոր հանգամանքներ:

Ինչպե՞ս ինձ կօգնի Մարդու իրավունքների պաշտպանը։

Եթե ձեր իրավունքները խախտվել են, ապա Մարդու իրավունքների պաշտպանը կարող է․

Առաջարկություններ ուղարկեք պետական մարմնին, պաշտոնատար անձին կամ իրավաբանական անձին, որոնց գործողությունները հանգեցրել են ձեր իրավունքների խախտմանը,

Հանցագործության հատկանիշների առկայության դեպքում իր մոտ եղած նյութերը փոխանցվել քննչական մարմնին.

Համապատասխան մարմիններին առաջարկություններ ներկայացնել այն անձանց կարգապահական կամ վարչական պատասխանատվության վերաբերյալ, որոնց գործողությունները հանգեցրել են ձեր իրավունքների և ազատությունների խախտմանը,

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկացնել մարդու իրավունքների և ազատությունների խախտման մասին,

Հատուկ հաշվետվություններում և տարեկան զեկույցներում հրապարակել մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկատվություններ,

Սա Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ոչ ամբողջական ցանկն է։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք ծանոթանալ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին Վրաստանի օրգանական օրենք»-ին:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տրամադրվող ծառայությունն անվճա՞ր են թե ոչ:

Դիմումը և բողոքը չեն հարկվում պետական տուրքով: Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մատուցվող ծառայությունը շահագրգիռ անձի համար անվճար է:

Ի՞նչ հարցեր է քննարկում Մարդու իրավունքների պաշտպանը:

Մարդու իրավունքների պաշտպանը վերանայում է քաղաքացիների դիմումներն ու բողոքները՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, տնտեսական, սոցիալական և մշակութային, քաղաքացիական և քաղաքական իրավունքների վերաբերյալ:

Ինչպե՞ս կարող եմ ներկայացնել դիմում/բողոք:

Դիմումը և/կամ բողոքը պետք է գրված լինի Մարդու իրավունքների պաշտպանի անունից, հստակ ընթեռնելի, վրացերեն լեզվով, պետք է ներառի հիմնական խնդրի նկարագրությունը, հանգամանքները և դիմողի ճշգրիտ հասցեն:

Դիմումն ու/կամ բողոքը Մարդու իրավունքների պաշտպանին կարելի է ուղարկվել փոստով, կամ քաղաքացին կարող է անմիջապես տանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Արդյո՞ք իմ անձնական տվյալները պաշտպանված կլինեն:

Դիմորդն իրավունք ունի պահանջել իր բողոքը ներկայացնել գաղտնի։ Նման դեպքում բողոքը կհամարվի գաղտնի:

Ձերբակալված, նախնական կալանքի և ազատության սահմանափակման այլ վայրերում գտնվող անձանց կողմից Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանին ուղարկված դիմուները, բողոքները և նամակները գաղտնի բնույթ են կրում, դրանց բացումն ու գրաքննությունը արգելվում է. Դրանք պետք է անհապաղ փոխանցվեն Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանին:

Որո՞նք են բողոքը վերանայելու վերջնաժամկետները:

Մարդու իրավունքների պաշտպանը՝ Ձեր դիմումը և/կամ բողոքը քննելիս ժամանակի մեջ չի սահմանափակվում: Դիմումը դիտելու համար պահանջվող ժամանակը կախված է դրանում ամրագրված խնդրի բովանդակությունից և բարդությունից: Հաճախ այլ գործակալություններից բողոքի հետ կապված լրացուցիչ փաստաթղթեր ստանալու դետքում, բողոքը վերանայելու համար պահանջվող ժամանակը երկարաձգվում է:

Կարո՞ղ եմ արդյոք դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, եթե ես Վրաստանի քաղաքացի եմ, բայց ժամանակավորապես բնակվում է այլ երկրում:

Վրաստանի ցանկացած քաղաքացի, ով ապրում է Վրաստանի սահմաններից դուրս, բայց կարծում է, որ իր իրավունքները խախտվել են Վրաստանի պետական իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և ոչ պետական կազմակերպությունների, հիմնարկների, ձեռնարկությունների, պաշտոնատար անձանց և իրավաբանական անձանց կողմից, կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին:

Որտե՞ղ կարող եմ ստանալ ավելի շատ տեղեկություններ ստանալ իմ իրավունքների մասին:

Ձեր իրավունքների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի գրադարանում: Օրինակ՝ «Մարդու իրավունքների ոլորտում հիմնարար միջազգային իրավական ակտերի ժողովածու» երկհատորանոցը պարունակում է մարդու իրավունքների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն:

Ինչպե՞ս կարող եմ աջակցել Մարդու իրավունքների պաշտպանին՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Մարդու իրավունքների պաշտպանը և նրա վարչակազմը մշտական մոնիտորինգ են իրականացնում բոլոր այն հաստատություններում, որտեղ մարդիկ զրկված են ազատությունից, ուսումնասիրում են անհատական բողոքները և առաջարկություններ են կազմում խախտված իրավունքների վերականգնման համար, իրականացնում են քաղաքացիական կրթության գործընթաց` քաղաքացիներին իրազեկելու մարդու իրավունքների և պաշտպանության հնարավորությունների մասին: Մարդու իրավունքների պաշտպանն ունի բավականին ուժեղ և լայն մանդատ յուրաքանչյուր քաղաքացու պաշտպանելու համար:

Պետք է ասել, որ մեկ և նրա վարչակազմի համար դժվար է միակողմանի պաշտպանել ավելի քան 4 միլիոն մարդու իրավունքները: Համատե՜ղ ջանքեր են անհրաժեշտ՝ որպեսզի երկրում մարդու իրավունքներն ավելի պաշտպանված և իրագործված լինեն: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ոչ միայն իր տարածքային գրասենյակներն և աշխատակազմերն են - Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ է հանդիսանում յուրաքանչյուր քաղաքացի, որը գործում է ինչպես իր, այնպես էլ այլոց իրավունքների պաշտպանության համար, ովքեր հասկանում են, որ իրենց իրավունքների պաշտպանությունը ոչ թե կետ է, այլ պաշտպանության գոտի է:

Ցանկացած գործողություն, որը դուք ձեռնարկում եք ձեր կամ ուրիշի իրավունքները պաշտպանելու համար․ երբ երեխաների նկատմամբ բռնությունը տեղի է ունենում, երբ տարբեր հայացքների մարդիկ հետապնդվում են, ոտնահարվում են տարեցների իրավունքները, աշխատողի նկատմամբ անարդար են վարվում, բանտարկյալին խոշտանգում են կամ անմարդկորեն են վերաբերվում, փոքրամասնության քաղաքացիներին նեղացնում են, տարբերությունների պատճառով նրանք զրկված են իրենց իրավունքներից, անօրինական կերպով սահմանափակվում են նրանց ազատությունը - դրանք մարդու իրավունքների պաշտպանության և, համապատասխանաբար, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեության օժանդակության համար գործողություններ են:

Ո՞ւր պետք է Մարդու իրավունքների պաշտպանին դիմեմ բողոքով:

Մարդու իրավունքների պաշտպանին կարող եք բողոք ներկայացնել հետևյալ վայրերում.

Թբիլիսիում.

Դավիթ Աղմաշենեբելի պողոտա, 150. Թբիլիսի 0112

Հեռ.՝ 1481

Էլ-փոստ՝ info@ombudsman.ge

Օզուրգեթիում

Ճավճավաձե 14

Բջջ.՝ 599 49 48 59

Բաթումում

Դումբաձեի N10

Բջջ.՝ 577 50 52 31

Քութաիսիում

Ռուսթավելի պողոտա N18

Բջջ.՝ 577 55 33 81

Զուգդիդիում

Կոստավաի 58

Բջջ.՝ 595 52 53 56

Գորիում

Սամեբիս N1

Բջջ.՝ 551 66 14 77

Ախալքալաքիում.

Ճավճավաձեի 4

Բջջ.՝ 591 96 88 82

Մառնեուլիում

Ռուսթավելի 51

Բջջ.՝ 595 52 53 57

Թելավիում.

Սաակաձեի հրապարակ N1

Բջջ.՝ 591 88 35 38

Զեմո Սվանեթիում

Մեստիա սետիս հրապարակ N19

591 50 82 62

Մցխեթա-Մթիանեթիում

Բջջ.՝ 577 44 14 66

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)
Ուղարկիր հաղորդագրություն