Վարչության վերաբերյալ

Վարչության պետ՝ Քեթեվան Շուբաշվիլի

Վարչությունը Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմի կառուցվածքային ստորաբաժանումն է։

Իր գործառույթներն իրականացնելիս՝ վարչությունը գործում է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անունից:

Վարչության հիմնական խնդիրներն են.

ա) Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանին աջակցել «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» Վրաստանի օրենքով իր լիազորությունների իրականացման գործում.

բ) Վրաստանում հավասարության պաշտպանության ոլորտում ազգային և միջազգային ակտերի կատարման մոնիթորինգ,

գ) Խտրականության բոլոր ձեւերի վերացում և ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձին՝ անկախ նրանց ռասան, մաշկի գույնը, լեզուն, սեռը, տարիքը, ազգությունը, ծագումը, ծննդյան վայրը, բնակության վայրը, գույքային կամ սոցիալական վիճակը, կրոնը կամ համոզմունքները, ազգային, էթնիկական կամ սոցիալական պատկանելությունը, մասնագիտությունը, ընտանեկան դրությունը, առողջական վիճակը, հաշմանդամությունը, սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունն ու ինքնադրսեւորումը, քաղաքական կամ այլ համոզմունքները կամ այլ վարկանիշը, Վրաստանի օրենսդրությամբ սահմանված իրավունքներին հավասար վերաբերմունքի ապահովման խրախուսում,

դ) Հետեւել խտրականության բոլոր ձեվերի վերացմանը:

Վարչության գործառույթներն են.

ա) Հետազոտել Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմի կողմից ստացված հավասարության խախտումներին առնչվող դիմումները/բողոքները և պատրաստել համապատասխան եզրակացությունների/առաջարկների/առաջարկությունների նախագիծ,

բ) իր իրավասության շրջանակներում գտնվող հարցերի վերաբերյալ՝ Սահմանադրական հայցի նախագծի նախապատրաստում,

գ) իր իրավասության շրջանակներում գտնվող հարցերի վերաբերյալ՝ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի համապատասխան մասերի նախագծերի նախապատրաստում,

ե) իր իրավասության շրջանակներում գտնվող հարցերի վերաբերյալ՝ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տրված առաջարկությունների կատարման վերահսկում,

զ) մարդու հավասարության լուսավորչական ոլորտում՝ միջոցառումների պլանավորում և իրականացում.

է) իր իրավասության շրջանակներում գտնվող ոլորտների օրենսդրության և օրենքների նախագծերի վերլուծություն, ինչպես նաեւ նախագծի վերաբերյալ համապատասխան առաջարկների/առաջարկությունների պատրաստում,

ը) այլ գործառույթների կատարում, որոնք ինքնին բխում են վարչության գործունեության առանձնահատկություններից:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)