Քաղաքացիների սպասարկման և առաջնային արձագանքման վարչություն

Դեպարտամենտի պետ՝ Միխեիլ Մինդաձե

Դեպարտամենտի պետի տեղակալ՝ Մայա Մխատվրիշվիլի

Դեպարտամենտը իրենից ներկայացնում է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի առաջին կառուցվածքային ստորաբաժանումը։ Իր գործառույթներն իրականացնելիս վարչությունը հանդես է գալիս Վրաստանի Ժողովրդական պաշտպանի անունից։

Դեպարտամենտի նպատակն է.

Համակարգել Ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից, շահագրգիռ անձանց ընդունելու և որակյալ խորհրդատվություն տրամադրելը, ինչպես նաև մտած դիմումների և բողոքների առաջնային քննարկումն ու դրանց արձագանքելը։

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի աշխատակազմի քաղաքացիների սպասարկման վարչության հիմնական խնդիրներն են.

  • Գրասենյակում ստացված դիմումների համապատասխանության ստուգումը Ժողովրդական պաշտպանի իրավասությանը և իրավասությունների շրջանակներում ժամանակին արձագանքումը
  • Ստացված դիմումների Ժողովրդական պաշտպանի իրավասության հետ համապատասխանությունը ստուգելու գործընթացում ոչ ստանդարտ գործերին օպերատիվ արձագանքման ապահովում
  • Շահագրգիռ անձանց գրասենյակում ընդունելության դեպքում թեժ գծի շրջանակներում բարձրորակ ծառայությունների մատուցում
  • Ժողովրդական պաշտպանի գրասենյակի լիազորությունների շրջանակում իրավաբանական խորհրդատվության տրամադրում
  • Քաղաքացիներին Ժողովրդական պաշտպանի մանդատի մասին իրազեկումը
  • Գրասենյակի փաստաթղթաշրջանառության ապահովում

Դեպարտամենտի գործառույթներն են.

  • Գրասենյակի փաստաթղթաշրջանառության կարգավորում, մեթոդական ցուցումների մշակում և կատարվածի վերահսկում
  • Գրասենյակի տիտուլավոր (պետական ​​զինանշանով) բլանկների գրանցում
  • Գործի վարման շրջանակներում լրացված փաստաթղթերի գրանցում, մշակում և արխիվին ներկայացում` գործող կանոններին համապատասխան
  • Գրասենյակի արխիվի պատրաստման ապահովում
  • Այլ գործառույթների կատարում, որոնք ինքնին բխում են ստորաբաժանման գործունեության առանձնահատկություններից
  • Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակում շահագրգիռ անձանց ընդունում, տեղեկացում, խորհրդակցության կազմակերպում և այդ գործառույթներն իրականացնելիս բարձրորակ ծառայությունների մատուցում: Շահագրգիռ անձանց համար Վրաստանի Ժողովրդական պաշտպանի իրավասության պարզաբանում
  • Գնահատել թեժ գծով մտած դեպքերի սրությունը և արձագանքման կազմակերպում, ժամանակին կազմակերպել տեղ այցելելը
  • Ենթադրյալ իրավախախտման վայր, անհրաժեշտության դեպքում շարժական խմբի ուղարկում, տեղեկատվության լիարժեք հավաքագրում և առավելագույն աջակցություն շահագրգիռ կողմերին՝ լիազորությունների և մանդատի շրջանակներում
  • Շահագրգիռ կողմերի կապում և մտած զանգերի բաշխում գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներում
  • Ստուգել գրասենյակում ստացված դիմումների համապատասխանությունը Ժողովրդական պաշտպանի իրավասությանը և իրավասությունների շրջանակներում ժամանակին արձագանքում
  • Ստացված դիմումների Ժողովրդական պաշտպանի իրավասությանը համապատասխանությունը ստուգելու գործընթացում ոչ ստանդարտ գործերին օպերատիվ արձագանքման ապահովում
  • Այլ գործառույթների կատարում, որոնք ինքնին բխում են ստորաբաժանման գործունեության առանձնահատկություններից

24 ժամյա ռեժիմում, այդ թվում հանգստյան օրերին գործում է թեժ գիծ՝ 1481: Դրա նպատակն է պետական (Հանրային) հաստատությունների/մարմինների կողմից մարդու իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումների, առանձնապես կտտանքների և վատ, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի ենթադրյալ փաստերի վերաբերյալ տեղեկատվության ընդունման և արձագանքման արդյունավետ մեխանիզմի ներդնում և նրա աշխատանքին աջակցություն:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)