Հաճախ տրվող հարցեր

  • 2014 թվականի մայիսի 2-ին Վրաստանի խորհրդարանը ընդունեց «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» օրենքը, որն ուժի մեջ է մտել դրա հրապարակման պահից՝ 2014 թվականի մայիսի 7-ին:

  • Օրենքը ուղղված է վերացնել խտրականության բոլոր ձևերը և ապահովել յուրաքանչյուր ֆիզիկական եւ իրավաբանական անձի հավասար իրավունքները՝ Վրաստանի օրենսդրությանը համապատասխան՝ անկախ ․

    • մաշկի գույնի,
    • լեզվի,
    • սեռի,
    • տարիքի,
    • քաղաքացիության,
    • ծագումի,
    • ծննդավայրի,
    • բնակության վայրի, բնակավայր;
    • գույքային կամ պաշտոնեական կարգավիճակի
    • կրոնի կամ հավատքի,
    • ազգության,
    • էթնիկական կամ սոցիալական պատկանելությանը,
    • մասնագիտության,
    • ընտանեկան կարգավիճակի,
    • Առողջական վիճակի,
    • հաշմանդամության,
    • սեռական կողմնորոշում,
    • Գենդերային ինքնության և ինքնաարտահայտման,
    • քաղաքական կամ այլ հայացքների,
    • կամ անկախ որևէ այլ նշաններից:

  • Խտրականությունը վերոհիշյալ նշանների պատճառով՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված իրավունքներից հավասարապես օգտվելու անհիմն սահմանափակում է:

  • Խտրականության վերացումը և հավասարության ապահովումը վերահսկում է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը։

  • Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը.

    ա) քննարկում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ անձանց խմբի դիմումը և բողոքը, որոնք իրենց համարում են խտրականության զոհ,

    բ) ուսումնասիրում է խտրականության փաստը՝ ինչպես դիմումի կամ բողոքի էության, այնպես էլ իր նախաձեռնությամբ և ներկայացնում է համապատասխան առաջարկություն,

    գ) նախապատրաստում և համապատասխան հաստատություններին կամ անձին է ուղարկում ընդհանուր առաջարկներ` խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ.

    դ) մշակում է անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ կարծիքներ՝ օրենսդրական առաջարկի տեսքով, և ներկայացնում դրանք Վրաստանի խորհրդարանին.

    ե) առաջացնում է խտրականության զոհին եւ ենթադրյալ խտրական գործողություններ իրականացնող անձին ձգտել հասնել գործի դադարեցմանը՝ կողմերի համաձայնության միջոցով,

    զ) առաջարկություն է ներկայացնում համապատասխան հաստատությանը կամ անձին՝ խտրականության զոհի իրավունքները վերականգնելու առաջարկությամբ, եթե գործը հաշտությամբ ավարտելը անհնար է, և արկա են խտրականությունն ապացուցող բավարար նյութեր,

    է) իրավասու է, որպես շահագրգիռ անձ՝ համաձայն Վարչական դատավարության օրենսգրքի, դիմել Վրաստանի դատարան` վարչաիրավական ակտի կամ գործողության իրականացման վերաբերյալ հարցումով, եթե վարչական մարմինը չի արձագանքել իր առաջարկությանը կամ չի կիսել այս առաջարկությունը և առկա են խտրականության բավարար ապացույցներ,

    ը) գրանցում և վերլուծում է խտրականության փաստերի վերաբերյալ վիճակագրական տվյալները.

    թ) միջոցներ է ձեռնարկում խտրականության խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ,

    ժ) խտրականության հարցերում համագործակցում է միջազգային կառավարական և հասարակական կազմակերպությունների, տեղական հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

    Ո՞վ է կարող Մարդու իրավունքների պաշտպանին խտրականության վերաբերյալ դիմում/բողոք ներկայացնել:   

    Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը քննարկում է իրենց տուժող համարող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ անձանց խմբի (Վրաստանի քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև մասնավոր իրավունքի, քաղաքական և կրոնական միավորումների իրավաբանական անձանց) դիմում/բողոքը, ով իրեն խտրականության զոհ է համարում։

  • Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանին դիմումով/բողոքով դիմող անձը պետք է նշի․

    • անունը, ազգանունը
    • ծննդյան ամսաթիվը,
    • անձնական համարը,
    • կոնտակտային տվյալները (հասցե, հեռախոս, էլ. փոստ),
    • Եթե կա, ներկայացուցչի անունն ու ազգանունը, կոնտակտային տվյալները և լիազորությունները,
    • ենթադրյալ խտրականության փաստ կատարած կամ կատարող անձը (ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, հանրային հաստատություն անուն-ազգանունով/անվանումով և գրանցման հասցեով),
    • Խտրականությունն ապացուցող փաստերի մանրամասն նկարագրություն (ցանկալի է կցել խտրականության փաստերը հաստատող փաստաթղթեր),
    • Կա՞ արդյոք քրեական հետապնդում նույն խտրականության փաստի կապակցությամբ,
    • Կա՞ արդյոք որևէ վարչական վարույթ նույն խտրականության փաստի վերաբերյալ և որ փուլում է գտնվում դրա վարույթը՝ դիմումը/գանգատը ներկայացնելու պահին,
    • Կա՞ արդյոք նույն խտրականության փաստի վերաբերյալ դատական գործընթաց և որ փուլում է գտնվում դրա վարույթը՝ դիմումը/գանգատը ներկայացնելու պահին,
    • Արդյո՞ք դիմում/բողոքը ներկայացնողը չի դիմել վեճի լուծման այլընտրանքային մեխանիզմներին և որ փուլում է գտնվում դրա վարույթը՝ դիմումը/գանգատը ներկայացնելու պահին,
    • Դիմումի / գանգատի հեղինակի կամ հեղինակների կամ նրանց ներկայացուցչի ստորագրությունը:
    • Կից փաստաթղթերի ցուցակը:

    Եթե համապատասխան դիմումը/գանգատը չի պարունակում համապատասխան տեղեկատվություն, ապա անձին վերջնաժամկետ կտրվի` բացը լրացնելու համար:

  • Վրաստանի ժողովրդական պաշտպանին հայտարարություն / բողոք ներկայացրած անձը պետք է նշի խտրական գործողություն կատարելու կասկածանք առաջացնող փաստերը և ներկայացնի համապատասխան նյութեր:

    Դրանից հետո ենթադրյալ խտրական գործողություն կատարած անձը կրում է ապացուցման բեռը, որ խտրականությունը տեղի չի ունեցել:

  • Ցանկացած վարչական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմին (այդ թվում՝ դատախազությունը, քննչական, դատական մարմինը) պարտավոր է գործին վերաբերող նյութեր, փաստաթղթեր, բացատրություններ և այլ տեղեկություններ՝ որոնք անհրաժեշտ են օրենքին համապատասխան՝ ներկայացնել Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանին՝ պահանջը ներկայացնելուց հետո 10 օրացուցային օրվա ընթացքում:

  • Եթե Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը անհրաժեշտ համարի, նա իրավասու է նշանակել բանավոր լսումներ և կողմերին առաջարկել գործ ավարտել հաշտության համաձայնագրով։

    Գործի հաշտության համաձայնագրով լուծման դեպքում Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը վերահսկում է հաշտության համաձայնագրով սահմանված պարտավորությունների կատարումը:

  • Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը.

    Փորձում է գործը ավարտել կողմերի հաշտության համաձայնագրով,

    Առաջարկություն ներկայացնում համապատասխան հաստատությանը կամ անձին, եթե գործի լուծումը հաշտության համաձայնագրով անհնար է դառնում, և կան բավարար նյութեր խտրականությունն ապացուցելու համար,

    Համապատասխան հաստատությանը կամ կազմակերպությանն ընդհանուր առաջարկություններ է ուղարկում՝ խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցերի վերաբերյալ,

    Եթե վարչական մարմինը չի արձագանքել նրա առաջարկությանը կամ չի կիսել այս առաջարկությունը, ապա նա իրավասու է դիմել Վրաստանի դատարան՝ համաձայն Վարչական դատավարության օրենսգրքի և պահանջել վարչական-իրավական ակտի կայացում կամ գործողության իրականացում,

  • Խտրականությունը վերացնելու համար ցանկացած հաստատություն պարտավոր է.

    Իր գործողությունները, ինչպես նաև իրավական ակտերը և ներքին կանոնակարգերը, եթե դրանք գոյություն ունեն՝ համապատասխանեցնել սույն օրենքին և խտրականության դեմ պայքարի այլ օրենսդրությանը,

    Արագորեն և արդյունավետորեն արձագանքել ենթադրյալ խտրականության վերաբերյալ ցանկացած մեղադրանքներին,

    Խտրականության փաստի հաստատման դեպքում, Վրաստանի օրենսդրությանը և ներքին կանոնակարգերին համապատասխան, պատասխանատվություն սահմանել խախտող անձի վրա և ապահովել խտրականության հետևանքների վերացումը` առանց ոտնահարելու երրորդ կողմի իրավունքներն ու օրինական շահերը:

  • Ցանկացած անձ, ով իրեն խտրականության զոհ է համարում, իրավունք ունի դատական հայց ներկայացնել այն անձի/հաստատության դեմ, որը՝ իր ենթադրությամբ, իր նկատմամբ խտրականություն է իրականացվել, և պահանջել բարոյական և/կամ նյութական վնասի փոխհատուցում:

    Եթե դատարանը քննարկում է ենթադրյալ խտրականության նույն փաստը, և միևնույն ժամանակ ֆիզիկական/իրավաբանական անձը կամ անձանց խումբը դիմում/բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ապա Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը դադարեցնում է գործի վարույթը:

  • Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը կասեցնում է վարույթը, եթե ենթադրյալ խտրականության նույն փաստով.

    ա) վեճը քննարկվում է դատարանի կողմից,

    բ) ընթանում է վարչական վարույթ,

    գ) հարուցվել է քրեական գործ։

  • Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը կարճում է վարույթը, եթե ենթադրյալ խտրականության նույն փաստով.

    ա) գործի վերաբերյալ կա դատարանի որոշում,

    բ) դիմումի/բողոքի քննարկման արդյունքում խտրականության փաստը չի հաստատվել:

  • Կազմակերպությունը, հաստատությունը կամ ասոցիացիան, որի գործունեության ոլորտը ներառում է անձանց խտրականությունից պաշտպանությունը, իրավունք ունի դիմել Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանին և պահանջել ներգրավվել գործի քննությանը:

    Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը իրավասու է բավարարել կազմակերպության, հաստատությունը կամ ասոցիացիայի հայցը միայն այն անձի համաձայնությամբ, ով իրեն խտրականության զոհ է համարում:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)