Հաշվետվություններ

Ժողովրդական պաշտպանի հատուկ զեկույցը՝ «2019-2020 թվականներին այսպես կոչված անցակետերի փակման ազդեցությունը, բռնազավթված տարածքներում բնակվող բնակչության իրավական իրավիճակի վրա»

Այս հատուկ զեկույցը, վերանայում է 2019-2020 թվականներին, հակամարտությունից տուժած բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումները և այս սահմանափակումով առաջացած մի շարք խնդիրները: Զեկույցը վերանայում է նաև բռնազավթված տարածքներում Կովիդ 19-ի հետ կապված գոյություն ունեցող վիճակը: Տեղաշարժի ազատությունը, հատկապես համավարակի պայմաններում, կենսական նշանակություն ունի:

2019 և 2020 թվականների ընթացքում, երկու բռնազավթված տարածաշրջաններում Դե-ֆակտո իշխանությունների կողմից հաստատված արհեստական պատնեշներով և տարբեր պատճառներով, տեղաշարժը մի քանի անգամ սահմանափակվեց: Հատկապես ուշագրավ է իրավական ծանր իրավիճակը և մարդասիրական ճգնաժամը բռնազավթված Ախալգորիի շրջանում: 2019 թվականի սեպտեմբերի 4-ից, անցակետը կամայականորեն փակելու արդյունքում, անբավարար բժշկական օգնության պատճառով, բռնազավթված տարածքներում բնակվող անձանց մահվան ցուցանիշը էլ ավելի պարզ դարձրեց այնտեղ առկա անմխիթար վիճակը:

Զեկույցը մանրամասնում է նաև բռնազավթված գծում, ինչպես Աբխազիայի, այնպես էլ Հարավային Օսիայի ուղղությամբ, Վրաստանի կողմից վերահսկվող և բռնազավթված տարածքներում ապրող անձանց ապօրինի ձերբակալությունների և բանտարկությունների արատավոր պրակտիկան: Ինչպես նաև բանտարկյալներին ծեծի ենթարկելու և վատ վերաբերմունքի հարցեր:

Վրաստանի ժողովրդական պաշտպանի գնահատմամբ, բռնազավթված գծին տեղաշարժման, Դե-ֆակտո իշխանությունների կողմից հաստատված ֆորմալ ռեժիմը և տարբեր խոչընդոտներ ստեղծելը, ինչպիսիք են, այսպես կոչված անցակետերի անկանխատեսելի փակումը, ապօրինի ձերբակալությունները, տեղաշարժման հետ կապված անհրաժեշտ փաստացի փաստաթղթերի հետ կապված խնդիրները և այլն, սահմանափակում են բռնազավթված տարածաշրջանների բնակիչների տեղաշարժի ազատությունը և ստեղծում անհիմն խոչընդոտներ նրանց կենսամիջոցների հասանելիության համար: Հաշվի առնելով, որ Դե-ֆակտո իշխանությունների կողմից այդ սահմանափակումները միանվագ չեն, կարևոր է, որ Վրաստանի իշխանությունները միջազգային հանրության աջակցությամբ օգտագործեն բոլոր հնարավոր մեխանիզմները, բռնազավթված տարածքներում ապրող մարդկանց իրավունքները պաշտպանելու համար:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)