Տեղեկատվություն

Վրաստանի ժողովրդական պաշտպանի հայտարարությունը երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այս կարևոր օրը, ես կցանկանայի ասել Վրաստանում ապրող բոլոր երեխաներին, որ ժողովրդական պաշտպանը միշտ նրանց կողքին կլինի և կպաշտպանի իրենց իրավունքները: Այսօր, երբ շատ երեխաներ ապրում են աղքատության մեջ, բռնություն են ապրում, անտեսված են առողջապահության, կրթության, զարգացման կարիքները, ինչպես երբեք, կարևոր է, որ այս օրվա նշումը հատի խորհրդանշական բեռը և պետությունն արդյունավետ քայլեր ձեռնարկի նրանց իրավունքները պաշտպանելու համար:

Վրաստանում, տարիների ընթացքում բախվել ենք երեխաների իրավունքների ոտնահարման ծանր փաստերի հետ, որոնք հիմնականում կապված են աջակցության ծառայությունների անարդյունավետության, պետության ուշացած արձագանքման, սոցիալական և երեխաների խնամքի ծրագրերի թերությունների հետ: Երեխայի իրավունքների ոտնահարումների նկատմամբ հասարակության վերաբերմունքը դեռ խառն է, և երեխաները դեմ առ դեմ մնում են բռնության դեմ: Մինչ օրս, պատասխանատու գերատեսչությունները չեն կարողացել ժամանակին նույնականացնել երեխաների նկատմամբ իրավախախտումների փաստերը, պատշաճ կերպով արձագանքել և աջակցել անչափահասներին ՝ ըստ նրանց կարիքների:

Նոր կորոնավիրուսային համավարակն էլ ավելի է սրել երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ գոյություն ունեցող վիճակը: Աճել են երեխաների նկատմամբ բռնության, նրանց առողջության, երեխաների աղքատության և կրթության իրավունքի ոտնահարման ռիսկերը: Վրաստանում, 2020 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, գոյատևման նպաստ ստացող անչափահասների թիվը 152 000-ից հասել է 186000-ի: Հեռավար ուսուցման գործընթացը նույնպես կապված էր թերությունների հետ, հատկապես սահմանափակ կարողություններ ունեցող, աղքատության մեջ և գյուղում ապրող երեխաների համար: Երեխաների նկատմամբ բռնությունը մնում է մարտահրավեր: 2020 թվականին, հետաքննություն է սկսվել, անչափահասների նկատմամբ սեռական բռնության և սեռական շահագործման 254 դեպքերի վերաբերյալ:

Երկրում դեռևս չի ավարտվել տարիներ առաջ սկսված, խոշոր չափսի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացը: Այսօր նույնպես գործում են կրոնական գիշերօթիկ դպրոցներ, որտեղ պետության կողմից իրականացվող դիտարկումը ամբողջական և արդյունավետ չէ: Հատկապես խնդրահարույց է Նինոծմինդայում գտնվող դպրոց-գիշերօթիկի մոնիտորինգի հարցը, որը փաստորեն չի վերահսկվում պետության կողմից: 2021 թվականի ապրիլի 15-ին և մայիսի 19-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանի լիազորներին հնարավորություն չտրվեց գիշերօթիկ դպրոցում ուսումնասիրել երեխաների իրավական վիճակը և հանդիպել անչափահաս շահառուների հետ: Պետությունը մինչ այժմ չի ապահովել ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հանձնաժողովի կողմից տրված ժամանակավոր միջոցառման կատարումը, որը կառավարությանը պարտավորեցրել է ապահովել Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցում մոնիտորինգի իրականացումը:

Չափազանց կարևոր է, որ պետական ​​մարմինները ավելի մեծ պատասխանատվություն և նախաձեռնողականություն ցուցաբերեն, երկրում երեխաների նկատմամբ բռնությունը կանխելու, բռնության դեպքերին պատշաճ կերպով արձագանքելու, անչափահասներին աջակցելու, երեխաների աղքատության և կյանքի ցածր մակարդակի, նրանց կրթության և առողջապահության իրավունքի պաշտպանության հարցերի ուղղությամբ: Երկրում երեխայի իրավունքների պաշտպանությունը պետք է գերակա լինի, պետության և հասարակության համար, և պետության կողմից ձեռնարկվող բոլոր միջոցները պետք է հիմնված լինեն անչափահասների լավագույն շահերի և կարիքների վրա:

Երկրում երեխայի իրավունքների պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է.

  • Վերանայել երեխաների աղքատության դեմ պայքարի տեսանկյունից գոյություն ունեցող քաղաքականությունը, այն սոցիալական և երեխաների խնամքի ծրագրերի արդյունավետությունը, որոնք հաճախ չեն կարողանում բավարարել աղքատության մեջ ապրող երեխաներ ունեցող ընտանիքների հիմնական կարիքները:
  • Շարունակել ապաինստիտուցիոնալացման գործընթացը, ուժեղացնել պետական ​​խնամքի համակարգը, ինչպես ֆինանսական, այնպես էլ մարդկային ռեսուրսներով և պետությունը ապահովի մեծ չափսի հաստատություններում երեխաների իրավական վիճակի մշտական դիտարկումը, այդ թվում ժողովրդական պաշտպանի, որպես մոնիտորինգի անկախ մարմնի կողմից:
  • Ժամանակին մշակել բռնության զոհ դարձած երեխաների վերականգնողական ծրագրեր, ակտիվորեն իրականացնել երեխաների նկատմամբ բռնության դեմ կանխարգելիչ միջոցառումներ և պատասխանատու մարմիններն ամրապնդեն այս ուղղությամբ միմյանց հետ ժամանակին և արդյունավետ համակարգման համակարգը:
Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)