Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանը ողջունում է ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հանձնաժողովի կոչը պետությանը, ապահովել Նինոծմինդայի գիշերօթիկում երեխայի իրավական վիճակի ստուգումը

Վրաստանի ժողովրդական պաշտպանն արձագանքում է Նինոծմինդայի երեխաների գիշերօթիկի վերաբերյալ, ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հանձնաժողովի ժամանակավոր միջոցառմանը, որն տրվել է «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» ոչ կառավարական կազմակերպության դիմումի հիման վրա:

Հանձնաժողովի հորդորով, պետությունը պարտավոր է անհապաղ ապահովել, համապատասխան լիազորություններ ունեցող դիտարկում իրականացնող մարմինների կողմից, ստուգել Նինոծմինդայի գիշերօթիկում երեխայի իրավական վիճակը: Վրաստանի սահմանադրության և գործող օրենսդրության համաձայն, ժողովրդական պաշտպանը դիտարկում իրականացնող մարմին է, և հանձնաժողովի որոշման համաձայն, Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցում անհապաղ պետք է իրականացվի մանրակրկիտ ստուգում:

Ժողովրդական պաշտպանը շնորհակալություն է հայտնում կազմակերպությանը աշխատանքի համար, և կոչ է անում Վրաստանի կառավարությանը և Վրաստանի աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարարությանը, անհապաղ արձագանքել հանձնաժողովի կողմից ընդունված որոշմանը:

Հարկ է նշել, որ ժողովրդական պաշտպանի և հասարակության համար պատասխանատու գերատեսչությունների կողմից իրականացրած միջոցառումների կամ դիրքորոշման մասին տեղեկություն մինչև այժմ հայտնի չէ, ​և Նինոծմինդայի մանկական գիշերօթիկում գտնվող շահառուների կարիքներն ամեն օր անտեսվում են:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
հեռախոս: 291 38 14 թեժ գիծ: 1481 (24/7)