Տեղեկատվություն

Վրաստանի ժողովրդական պաշտպանը «Բոլտի» գործադուլավոր առաքիչների գործով հաստատել է խտրականություն

2021 թվականի հունիսի 14-ին, ժողովրդական պաշտպանը ՍՊԸ «Ֆուդլին» (Բոլտ), գործադուլավոր առաքիչների նկատմամբ տարբերվող կարծիքի պատճառով խտրականության վերացման վերաբերյալ դիմել է հանձնարարականով: Առաքիչների շահերը Ժողովրդական պաշտպանի գրասենյակում ներկայացնում էր՝ «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն:

Ժողովրդական պաշտպանին դիմել են՝ «Բոլտի» առաքիչները, նշելով, որ սեփական աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով բողոքի ցույց կազմակերպելու և արհմիություն ստեղծելու պատճառով, ընկերությունը դադարեցրել է իրենց հետ աշխատանքային հարաբերությունները, սահմանափակելով հասանելիությունը ծրագրին:

Ժողովրդական պաշտպանին ներկայացրած դիրքորոշման մեջ, «Բոլտը» նշել է, որ ընկերության և դիմումատուների միջև իրավական հարաբերությունները կարգավորվում են ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ գործընկերության պայմանագրով: Բացի այդ, ըստ պատասխանողի, գործընկեր առաքիչները հարթակում արգելափակվել են ոչ թե բողոքելու, այլ կազմակերպված գործողություններին մասնակցելու համար, այդպիսով խոչընդոտելով «Bolt Food»-ի և գործընկեր ռեստորանների գործունեությունը:

Այս որոշմամբ, ժողովրդական պաշտպանը պետք է ուսումնասիրեր, արդյո՞ք ընկերության և առաքիչների միջև աշխատանքային հարաբերություններ են եղել, և արդյոք այդ հարաբերությունների դադարեցումը պայմանավորված է եղել առաքիչների բողոքով:

Հիմնվելով միջազգային ինստիտուտների և տարբեր իրավասությունների կողմից սահմանված վերջին չափանիշների վրա, ժողովրդական պաշտպանը հաստատել է, որ հարթակի միջոցով աշխատող անձինք, այդ թվում «Բոլտի» առաքիչները, աշխատանքային հարաբերությունների մեջ են ընկերության հետ, ուստի իրավունք ունեն օգտվել աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքներից:

Ինչ վերաբերում է ընկերության կողմից դիմումատուների համար ծրագրին հասանելիության սահմանափակմանը, ժողովրդական պաշտպանը համարում է, որ այդ միջոցը նշանակում է աշխատանքի դադարեցում, ինչը հիմնված էր առաքիչների բողոքի վրա:

Հետևաբար, ժողովրդական պաշտպանը հանձնարարականով դիմել է «Բոլտին», անհապաղ վերականգնել դիմումատուների հասանելիությունը ծրագրին. Հանձնարարականով սահմանված չափանիշը պետք է տարածվի բոլոր այն առաքիչների վրա, ովքեր բողոքների պատճառով կորցրել են հասանելիությունը ծրագրին, ցանկանում են վերականգնել մուտքը, բայց չեն դիմել Վրաստանի ժողովրդական պաշտպանին. Ապագայում թույլ չտալ խտրական վերաբերմունքը և / կամ խտրականության այլ նշաններ, աշխատանքային հարաբերություններում և գործողություններն իրականացնեն հավասարության սկզբունքի համաձայն, այդ թվում ապահովել ներքին կազմակերպչական ակտերի և քաղաքականության՝ «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» Վրաստանի օրենքին համապատասխանությունը:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
հեռախոս: 291 38 14 թեժ գիծ: 1481 (24/7)