Ժողովրդական պաշտպանը հանդիպել է արդարադատության նախարարի հետ
2025 թվականի ապրիլի 25-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է արդարադատության նախարար Պաատա Սալիայի հետ։
Հանդիպմանը Ժողովրդական պաշտպանը խոսեց քրեակատարողական հիմնարկներ այցելությունների արդյունքում բացահայտված մարտահրավերների մասին։ Քննարկվեցին նաև համակարգում ընթացող բարեփոխումները, վերասոցիալականացման և վերականգնողական բուժման գործընթացը։
Կողմերը համաձայնության եկան շարունակել խորացնել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման առումով։
Արդարադատության նախարարությունում կայացած հանդիպմանը մասնակցել են Ժողովրդական պաշտպանի տեղակալներ Թամար Գվարամաձեն, Էլենե Ղուդուշաուրին և Իրինա Չիխլաձեն։ Հանդիպմանը ներկա էին նաև՝ արդարադատության փոխնախարարներ Բեքա Ձամաշվիլին, Գիորգի Դգեբուաձեն և Լաշա Մաղրաձեն, ինչպես նաև Հատուկ ուղղիչ հիմնարկների ծառայության պետ Նիկա Ցխարաշվիլին։