Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանը այցելել է Մառնեուլիի մունիցիպալիտետի Սադախլո և Խիխանի գյուղեր

2025 թվականի հուլիսի 29-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Մառնեուլիի մունիցիպալիտետի Սադախլո գյուղի բնակչության և Խիխանի գյուղում բնակություն հաստատած էկոմիգրանտների հետ։

Սադախլոյի բնակչության խոսքով՝ իրենց հիմնական խնդիրը ոռոգման համակարգերի անսարքությունն է և հրշեջ-փրկարարական ծառայությունից հեռավորությունը։

Խիխանիում բնակություն հաստատած 80 էկոմիգրանտների ընտանիքները հիմնականում սոցիալապես անապահով են։ Նրանք տարիներ շարունակ չեն կարողանում գրանցել իրենց հողերն ու տները, նրանք նաև պահանջում են տեղական ինքնակառավարումից ավելացնել քաղաքային տրանսպորտը։

Ժողովրդական պաշտպանը շարունակում է այցելել Վրաստանի շրջաններ։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)