Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Նիդերլանդների ազգային օմբուդսմենի հետ

Պաշտոնական այցով Ամստերդամում գտնվող Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին 2023 թվականի հունիսի 29-ին հանդիպել է Նիդերլանդների ազգային օմբուդսմեն Ռայնյեր վան Ցուտպենի հետ։

Հանդիպմանը քննարկվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված 12 առաջարկությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ Ժողովրդական պաշտպանի ընտրության կարգը: Նաև եվրոպական երկրների օմբուդսմենների հետ համագործակցության մանրամասներ։

Օմբուդսմենները քննարկել են մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակը, ինստիտուտների մանդատը և հետագա համագործակցության հեռանկարները։ Նաև ուշադրություն է դարձվել վետերանների մարդու իրավունքների պաշտպանությանը, նրանց վիճակը բարելավելու համար ձեռնարկվելիք միջոցառումներին և այս առումով իրավապաշտպան կառույցների դերին ու կարևորությանը։

Լևան Իոսելիանին իր հոլանդացի գործընկերոջը հրավիրել է Վրաստան՝ հարաբերությունների խորացման լավագույն փորձը կիսելու նպատակով։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)