Նորություններ

Օգոստոսի 24-ը Վրաստանի Սահմանադրության օրն է

Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին շնորհավորում է Վրաստանի քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ: Այս գերագույն օրենքը պաշտպանում և կարգավորում է ամբողջ հասարակության, նրա յուրաքանչյուր անդամի օրինական իրավունքները, սահմանում է երկրի ժողովրդավարական զարգացման, տնտեսական ազատության, սոցիալական և իրավական պետության հաստատման հիմնարար նորմեր։

Վրաստանի Սահմանադրության երկրորդ գլխում խոսվում է մարդու հիմնական իրավունքների մասին, որոնց հիման վրա Ժողովրդական պաշտպանը վերահսկում է Վրաստանի տարածքում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, բացահայտում դրանց խախտման փաստերը և նպաստում խախտված իրավունքների վերականգնմանը։

Վրաստանի խորհրդարանը 1995 թվականի օգոստոսի 24-ին ընդունել է Վրաստանի Սահմանադրությունը՝ հիմնվելով 1921 թվականի Սահմանադրության պատմաիրավական ժառանգության վրա։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)