Նորություններ

Փախստականների միջազգային օր - 2023

Հունիսի 20-ին նշվում է Փախստականների միջազգային օրը։ Այս օրվա նպատակն է հատուկ ուշադրություն հրավիրել այն խոցելի մարդկանց վրա, ովքեր հարկադրված են եղել լքել իրենց երկիրը ռասայական, կրոնական, ազգային պատկանելության, որոշակի սոցիալական խմբի կամ քաղաքական կարծիքի հիման վրա հետապնդումների պատճառով: Նշված օրը նաև հնարավորություն է հասկանալու փախստականների հալածանքների հետևանքով առաջացած ծանր վիճակը, միաժամանակ օտար երկրում կյանքի վերականգնման հետ կապված դժվարությունները, նրանց նկատմամբ համակրանքի և փոխըմբռնում ձևավորելու հնարավորությունները։

Ապաստան հայցելու իրավունքը մարդու իրավունքների միջազգային օրենսդրությամբ և Վրաստանի ազգային օրենսդրությամբ երաշխավորված իրավունք է: [1] Շատ կարևոր է, որ մարդիկ, ովքեր փախչում են իրենց ծագման երկրում հալածանքներից, կարողանան անվտանգ մուտք գործել երկիր և մուտք ունենալ ապաստանի ընթացակարգերին: Սահմանի ապօրինի հատման դեպքում, միջազգային և ազգային օրենսդրության համաձայն, ապաստան հայցողի՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու իրավունքը պետք է պաշտպանված լինի։ Բացի այդ, պետության նպատակը պետք է լինի փախստականների համար ստեղծել համապատասխան պայմաններ հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրման համար, այդ նպատակով անհրաժեշտ է մշակել արդյունավետ սոցիալ-տնտեսական և կրթական ծրագրեր՝ ի պատասխան կյանքի վերականգնման և հաստատման հետ կապված մարտահրավերների:

Ժողովրդական պաշտպանի տարեկան զեկույցում «Մարդու իրավունքների և ազատությունների վիճակի մասին» փախստականների իրավունքների խնդրին նվիրված է հատուկ ենթաբաժին, որտեղ խոսվում է այն մարտահրավերների և հանձնարարականների մասին, որոնք բացահայտվում են Ժողովրդական պաշտպանի գործունեության արդյունքում։[2] Զեկույցը վերաբերում է նաև փախստականների ինտեգրման խնդրին։ Այս առումով մարտահրավեր են մնում վրացերենի ուսուցման մեթոդների հետ կապված խնդիրները։ Նաև տեղական մունիցիպալիտետների կողմից միջազգային պաշտպանություն ունեցող անձանց սոցիալական նպաստների բացակայությունը։ Ցավոք, մինչ օրս ներգաղթյալների ինտեգրման վերաբերյալ «միասնական մոտեցման փաստաթուղթ» չի մշակվել, ինչը էապես կնպաստեր ինտեգրման գործընթացին։ Բացի այդ, ապարատը կանոնավոր կերպով մշտադիտարկում է օդային և ցամաքային սահմանի անցման կետերը՝ ապաստան ստանալու ընթացակարգերը գնահատելու նպատակով:

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը միանում է աշխարհում Փախստականների միջազգային օրվա նշելուն և հույս հայտնում, որ պետությունը կնպաստի փախստականների խնդիրների երկարաժամկետ լուծմանը՝ հաշվի առնելով միջազգային և ներքին օրենսդրությամբ ճանաչված պարտավորությունները։


[1] «Փախստականների կարգավիճակի մասին» ՄԱԿ-ի 1951 թվականի կոնվենցիան և «Միջազգային պաշտպանության մասին» Վրաստանի 2016 թվականի օրենքը:

[2] Հասանելի է այս հղումով. https://ombudsman.ge/geo/saparlamento-angarishebi (Գերջին անգամ դիտվել է. 14.06.2023):

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)