Նորություններ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի տեղակալների այցը Բրյուսել

2021 թվականի նոյեմբերի 16-19-ը, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի տեղակալներ՝ Թամար Գվարամաձեն և Էկատերինե Սխիլաձեն աշխատանքային այցով գտնվում էին Բելգիայի Թագավորության մայրաքաղաք՝ Բրյուսելում։ Այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության, Եվրամիության Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերի մասին բանակցությունների գլխավոր տնօրինության, արդարադատության և սպառողների գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ։

Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում խոսել են Վրաստանում մարդու իրավունքների և ազատության իրավիճակի մասին, ընդգծելով Ժողովրդական պաշտպանի, որպես երկրում մարդու իրավունքների ինստիտուտի դերն ու նշանակությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այս փուլում երկրի ամենահրատապ խնդիրներին. Մասնավորապես, կորոնավիրուսի համավարակի և ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի հետևանքով առաջացած ճգնաժամին, հուլիսի 5-ի իրադարձությունների և դրան հաջորդած անարդյունավետ հետաքննությանը, դատական ​​համակարգի մարտահրավերներին, դատավորների ընտրության գործընթացում գոյություն ունեցող թերություններին, Հասարակական կազմակերպությունների, Ժողովրդական պաշտպանի և բազմակարծության դեմ ուղղված հարձակումների վրա։ Մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև Ժողովրդական պաշտպանի գնահատականը Միխեիլ Սաակաշվիլիի գործի կապակցությամբ։

Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները երկկողմ հանդիպումներ են ունեցել Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) և Հավասարության մարմինների եվրոպական ցանցի (EQUINET) ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ապագա համագործակցության հնարավորություններն ու շրջանակները, կոնկրետ գործողությունները և այլն։

Հատկանշական է, որ Բրյուսելում կայացած հանդիպումներում բազմիցս աջակցություն է հայտնվել Ժողովրդական պաշտպանին և բարձր է գնահատվել նրա աշխատանքը երկրում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)