Ժողովրդական պաշտպանի գրասենյակը հանդիպումներ է անցկացրել հանրային դպրոցներում և համալսարաններում՝ քաղաքացիների շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով
2025 թվականի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 7-ը Ժողոդական պաշտպանի գրասենյակի քրեական արդարադատության դեպարտամենտի աշխատակիցները դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում անցկացրեցին հերթական ուսուցողական հանդիպումը՝ արդարադատության հարցերի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։
Ուսուցողական հանդիպումներն անցկացվել են Մցխեթա-Մթիանեթիի 8 հանրային դպրոցների ընդհանուր 336 աշակերտների, ինչպես նաև Քութայիսիի Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարանի, Գորիի պետական համալսարանի, Իլիայի պետական համալսարանի, Գրիգոլ Ռոբաքիձեի անվան համալսարանի (Բաթումի), Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի և Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 162 ուսանողների համար։
Հանդիպումների թեմաները ներառում էին այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են անչափահասների իրավունքները դատական համակարգում, վատ վերաբերմունքը և դրա կանխարգելումը, պետության բացասական և դրական պարտավորությունները, ոստիկանական միջոցառումները և անհատական իրավունքները դրանց իրականացման շրջանակներում, քրեակատարողական համակարգը, Ժողովրդական պաշտպանի մանդատը և գրասենյակի գործունեությունը արդարադատության հարցերի վերաբերյալ՝ Վրաստանում մարդու իրավունքների և ազատությունների վիճակի բարելավման նպատակով։
Ժողովրդական պաշտպանի գրասենյակը ողջունում է անչափահասների և ուսանողների ներգրավվածությունը նման հանդիպումներին և նրանց բարձր հետաքրքրությունը։ Գրասենյակը շնորհակալություն է հայտնում հանրային դպրոցների և համալսարանների վարչակազմերին արդյունավետ համագործակցության և աջակցության համար։
Հանդիպումները տեղի են ունեցել Միավորված Ազգերի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ՝ «Բոլորի համար իրավունքի գերակայության բարելավում և արդարադատության հասանելիության բարձրացում» նախագծի շրջանակներում։