Նորություններ

Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը անչափահասի նկատմամբ ենթադրյալ սեռական ակտերի տեսագրությունների վերաբերյալ

Մայիսի 6-ին սոցցանցերում տարածվեցին տեսագրություններ, որոնք ցույց են տալիս անչափահասի նկատմամբ ենթադրյալ սեռական ակտը։

Այս պահին, ըստ Ժողովրդական պաշտպանի ունեցած տեղեկությունների, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Ժողովրդական պաշտպանը կոչ է անում քննչական մարմիններին ժամանակին և արդյունավետ արձագանքել: Միաժամանակ անհրաժեշտ է բացահայտել բոլոր այն անձանց, ովքեր ենթադրաբար խախտել են անչափահասների իրավունքները։ Վերոհիշյալի հետ մեկտեղ կարևոր է գնահատել այն երեխայի կարիքները և տրամադրել համապատասխան հոգե-սոցիալական ծառայություններ, ում նկատմամբ ենթադրաբար տեղի են ունեցել վերոհիշյալ գործողությունները։

Բացի այդ, կոչ ենք անում բոլոր լրատվամիջոցներին, անկախ հանրային բարձր շահից, հնարավորինս ապահովել երեխաների անձնական կյանքի պաշտպանությունը և հաշվի առնել նրանց լավագույն շահերը՝ անչափահասներին չվերավնասելու համար։

Ժողովրդական պաշտպանը մանդատի շրջանակներում կուսումնասիրի նշված դեպքը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)