Նորություններ

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը համաճարակային իրավիճակի սրման և թափանցիկության ցածր աստիճանի մասին

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը արձագանքում է վերջերս սրված համաճարակաբանական իրավիճակին և կոչ է անում պետական մարմիններին պատասխանել այն օրինական հարցերին, որոնք հասարակության մեջ առաջացել են Կովիդի դեմ պայքարելու ընդացքում:

Ցավոք, Վրաստանում ամեն օր աճում է վիրուսով հիվանդացության վիճակագրությունը, ինչպես նաեւ բարձր է դրանից մահացության մակարդակը։ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանն այդ կապակցությամբ իր խորին ցավակցությունն ու վիշտն է հայտնում մահացածների ընտանիքի անդամներին և մտերիմներին:

Պարբերաբար լրատվամիջոցները հաղորդել են, որ մահացածի ընտանիքները նշում են ուշացված հոսպիտալացման և բուժման մասին, որը հիվանդի մահվան պատճառ է դարձել: Նույն խնդիրը քննարկվում է նոյեմբերի 29-ին նոր կորոնավիրուսից մահացած 19-ամյա հիվանդի ծնողները: Ընտանիքի անդամների բացատրանքով՝ հիվանդը ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություն, այնուամենայնիվ, չնայած նրանց բազմիցս խնդրանքներին, հիվանդին ժամանակին չեն տեղափոխել կլինիկա:

Նոյեմբերի 30-ին հաղորդվեց, որ հատուկ հանձնաժողովի կողմից քննարկվում է 19-ամյա հիվանդի մահվան դեպքը: Նշենք, որ Վրաստանի աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարարի 2020 թ. սեպտեմբերի 24-ի 24 01-482/Օ հրամանով ստացիոնար բուժհաստատություններում COVID 19-ի դեպքերի կառավարման կլինիկական աուդիտն իրականացվում է հրավիրված փորձագետների խմբի կողմից, որոնք վերլուծության արդյունքում պատրաստում են առաջարկություններ՝ COVID 19-ի դեպքում աշխատանքի որակի բարելավման վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ պետության կողմից թափանցիկության չափանիշն ապահովելու համար, հասարակության մեջ բարձրացված օրինական հարցերին պատասխանելու համար բավարար չեն միայն մահճակալների ֆոնդի և առողջապահական համակարգի ընդհանուր պատրաստվածության ուղեցույցները:

Ելնելով համայնքային կողմնորոշմամ և հասարակության իրազեկության բարձրացման նպատակներից՝ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է Վրաստանի աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարարությանը՝ հանրությանը տեղեկատվություն տրամադրել COVID-ի մասին' աուդիտորական փորձագիտական խմբի գործունեության արդյունքների վերաբերյալ: Մասնավորապես, այդ ընթացքում քանի դեպք է վերլուծվել, ինչ բացթողումներ են հայտնաբերվել և ինչ կոնկրետ առաջարկություններ են տրվել: Նաեւ, թե ինչ կոնկրետ միջոցառումներ են նախատեսվում և որ ժամանակահատվաժում՝ որպեսզի ուղղել հայտնաբերված թերությունները։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)