Նորություններ

Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը՝ «Տարեցների տուն Բեթելի»-ում ապրող տարեցների ստորացուցիչ պայմանների վերաբերյալ

2022 թվականի հունիսի 17-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի դիտորդական խումբը[1] մշտադիտարկում է իրականացրել Կախեթիում, Սիղնաղի շրջանում, Ծնորիում գտնվող «Տարեցների տուն Բեթելի» տարեցների տանը։ Մոնիտորինգը ցույց է տվել, որ հաստատությունում տագնապալի վիճակ է, տարեցները գտնվում են նվաստացուցիչ պայմաններում։

Ծնորի տարեցների տունը համայնքային կազմակերպություն է, որն ունի 21 շահառու, որոնցից 17 շահառուի ծառայությունները ֆինանսավորում է՝ «Պետական հոգածության և թրաֆիքինգի զոհերի, տուժածների օգնության գործակալությունը։ (2 անձի ֆինանսավորվում է մունիցիպալիտետը, իսկ երկուսը՝ ինքնաֆինանսավորման վրա են): Համապատասխանաբար, պետությունը պատասխանատու է տարեցների կենսապայմանների մոնիտորինգի, ինչպես նաև ծառայություն մատուցողի կողմից տարեցների համար համապատասխան պայմաններ ապահովելու համար։

Ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ շահառուները գտնվում են խիստ հակասանիտարական վիճակում։ Ամբողջ շենքում անտանելի, սուր հոտ է։ Շահառուների հիգիենայի վրա ուշադրություն չի դարձվում: Շատերը կրում են հին, պատառոտված ու կեղտոտ հագուստ։ Հաստատությունը չի տրամադրում անձնական հիգիենայի պարագաներ և անձնական հիգիենայի աջակցություն: Շահառուի հետ հարցազրույցի ժամանակ պարզ դարձավ, որ նրանք լողանալու հնարավորություն չունեն։ Մեծերից մեկի խոսքով՝ այս տարի ինքը ընդհանրապես չի լողացել:

Ծերանոցը չունի համապատասխան ենթակառուցվածք։ Բոլոր շահառուների համար կա միայն մեկ սանհանգույց, իսկ սանհանգույցները սարսափելի հակասանիտարական վիճակում են։

Հաստատությունն անտեսում է տարեցների առողջության պահպանումը: Մասնավորապես, այն չունի բժշկական անձնակազմ, առկա փոքր բժշկական փաստաթղթերը թերի են։

Բացի տագնապալի հակասանիտարական պայմաններից, հաստատությունը չունի նախապես մշակված, տարեցների կարիքներին հարմարեցված մասնագիտացված ճաշացանկ: Հետևաբար, մոնիտորինգի խմբի անդամները չեն կարողացել գնահատել սննդամթերքի սննդային արժեքը։

Ծերանոցի անձնակազմը չունի համապատասխան որակավորում, մասնավորապես, չի անցել տարեցների խնամքի համար անհրաժեշտ վերապատրաստում։ Հատկանշական է, որ հաստատությունը չունի արական սեռի խնամող, ով կապահովի արական սեռի շահառուների խնամքը՝ տարեցների արժանապատվությունը չոտնահարելու համար։ Նշենք, որ հիմնարկում աշխատող անձնակազմի վարձատրությունն ամենացածրն է Ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից ստուգված և ուսումնասիրված այլ ծերանոցների համեմատ։

Մտահոգիչ է հաստատության ղեկավարության խարանով պայմանավորված կարծրատիպային վերաբերմունքը որոշ տարեցների նկատմամբ։ Վերոնշյալ խախտումների վերաբերյալ Ժողովրդական պաշտպանի աշխատակազմի կողմից արված դիտողությանը, վարչակազմի ներկայացուցիչն ասաց, որ տարեցը այն բանի համար որ վիրավորվի, նախ պետք է ունենա արժանապատվություն:

Տարեցների տարբերակում կա՝ ըստ նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության: Սա նաև հակասություններ է առաջացնում շահառուների միջև:

Նկատելի է վախն ու անվստահությունը վարչակազմի նկատմամբ։ Վարչակազմի ներկայությամբ տարեցները մտահոգություն չէին հայտնում և խուսափում էին խոսել իրենց համար կարևոր խնդիրների մասին։ Իսկ մենակ մնալու դեպքում մոնիտորինգի խմբի հետ ֆիքսվել են հաստատությունում ապրելու խնդիրները։ Ծնորիի «Տարեցների տուն Բեթելիում» տարեցների ոչ պատշաճ, արժանապատվությունը խախտող վիճակում գտնվելու պատճառով, Վրաստանի Ժողովրդական պաշտպանը դիմել է Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարին և ՀԻԻԱ Պետական խնամքի և թրեֆիքինգի զոհերի, տուժածների գործակալությանը, անհապաղ արձագանքել վերոնշյալ խախտումներին և անհապաղ ապահովել հաստատությունում գտնվող տարեցների տեղափոխումը այլ հաստատություններ, որտեղ իրենց համար արժանապատիվ պայմաններ կլինեն։


[1] Մոնիտորինգի խումբը բաղկացած էր գրասենյակի երկու աշխատակցից և փորձագետներից – մեկ հոգեբան և մեկ բժիշկ

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)