Նորություններ

Ժողովրդական պաշտպանը գենդերային քվոտաների վերացման մասին օրենքի նախագծի վերաբերյալ դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

Ժողովրդական պաշտպանը 2024 թվականի ապրիլի 22-ին դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ՝ գենդերային քվոտաների չեղարկման մասին օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացություն պատրաստելու համար։

Վերոնշյալ օրենքի նախագիծը հանրությանը հայտնի դարձավ ապրիլի 1-ին, և արագացված քննարկման արդյունքում ապրիլի 4-ին արդեն ընդունվեց բոլոր երեք լսումներով։ Օրենքի նախագծին Ժողովրդական պաշտպանը արձագանքեց հրապարակային հայտարարությամբ և այն բացասական գնահատեց: Ապրիլի 17-ին Վրաստանի նախագահը վետո է դրել օրինագծի վրա և մոտիվացված դիտողություններով այն վերադարձրել խորհրդարան։

Ինչպես հայտնի է, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի դիմումի հիման վրա օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք է պատրաստում նաեւ Վենետիկի հանձնաժողովը։

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը կոչ է անում Վրաստանի խորհրդարանին թույլ չտալ օրինագծի հետագա ընթացքը, քանի դեռ չեն հրապարակվել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությունները և ապահովել յուրաքանչյուր որոշման համապատասխանությունը մարդու իրավունքների չափանիշներին։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)