Նորություններ

Ժողովրդական պաշտպանը Քրեակատարողական ծառայության թիվ 18 բժշկական հիմնարկում այցելել է Միխեիլ Սաակաշվիլիին

2021 թվականի նոյեմբերի 8-ին, Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան այցելել է՝ Քրեակատարողական ծառայության N18 բժշկական հաստատություն տեղափոխված, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

Հանդիպման ժամանակ Միխեիլ Սաակաշվիլին Ժողովրդական պաշտպանին ասել է, որ ինքը տեղեկություն չուներ իր N18 հաստատություն տեղափոխվելու մասին, քանի որ N12 հաստատությունում իրեն հայտնել են, որ տեղափոխվելու է բազմաֆունկցիոնալ, քաղաքացիական կլինիկա, ինչին ինքը համաձայնել է։

Հատկանշական է, որ N12 հաստատությունում էին գտնվում Ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, որտեղ չեն գտել թիվ 18 հաստատություն Միխեիլ Սաակաշվիլիի տեղափոխման մասին տեղեկություն կամ նրա համաձայնության մասին փաստաթուղթ։

Ժողովրդական պաշտպանի հետ զրույցում Միխեիլ Սաակաշվիլին պարզաբանել է, որ իրեն, չնայած հրաժարվելուն, ուժ կիրառելով են տեղավորել թիվ 18 հաստատությունում։ Ժողովրդական պաշտպանի գրասենյակն այս փաստի մասին անմիջապես տեղեկացրել է պետական տեսուչի ծառայությանը, հետաքննություն սկսելու նպատակով։

Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այն միջավայրին, որտեղ գտնվում է Միխեիլ Սաակաշվիլին, և որը կոպտորեն խախտում է մարդու իրավունքները։ Մասնավորապես, N8 հաստատությունից վիրավորական ու սպառնալից գոռոցներ են հնչում Միխեիլ Սաակաշվիլիի հասցեին, ինչը լսվում է նաև Սաակաշվիլիի խցում և հստակ հոգեբանական ճնշում է։ Վիրավորական գոռոցներ Քրեակատարողական հիմնարկ մտնելիս արձանագրել են նաև Ժողովրդական պաշտպանն ու նրա ներկայացուցիչները։ Մեծ է հավանականություն կա, որ նմանատիպ իրավիճակը կշարունակվի, և Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները կամ այլ այցելուներ կենթարկվեն նմանատիպ բանավոր ագրեսիայի։

Ժողովրդական պաշտպանն իր հայտարարություններում բազմիցս նշել է, որ բանտարկյալին N12 հիմնարկից N18 հիմնարկ տեղափոխելը կհանգեցնի N8 և N18 հիմնարկների կազմալուծմանը` բանավոր ագրեսիայի, աղմուկի և ոտնձգությունների զգալի ռիսկի պատճառով:

Նշենք, որ Ժողովրդական պաշտպանի գրասենյակը ստուգել է N18 քրեակատարողական հիմնարկ կալանավորներին ընդունելու վերաբերյալ փաստաթղթերը, ինչի արդյունքում պարզվել է, այդ հաստատություն 2021 թվականի հունվարի 18-ից առ այսօր, N12 Քրեակատարողական հաստատության ոչ մի այլ բանտարկյալ, բացի Միխեիլ Սաակաշվիլիից չեն ընդունել։ Մինչև 2021 թվականի հունվարի 18-ը տեղեկատվությունը դեռևս անհայտ է՝ գիշերային ժամերին հատուկ արխիվ մուտք գործելու անհնարինության պատճառով։

Նշենք նաև, որ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է հացադուլը, բացի այդ, չի ընդունում համապատասխան դեղամիջոցներ, սովի պրոցեդուրաների համար անհրաժեշտ հանքանյութեր և վիտամիններ, հրաժարվում է բժշկական օգնությունից։

Ժողովրդական պաշտպանի աշխատակազմը ստուգման արդյունքում պարզել է, որ նախորդ այցելությունից հետո թիվ 18 հաստատություն է բերվել համակարգչային տոմոգրաֆիայի սարք։ Սակայն սարքը հաստատություն է հասցվել Միխեիլ Սաակաշվիլիին հաստատություն մտցնելու օրը, և մոտ ապագայում նախատեսվում է դրա տեղադրումը։ Սակայն, չնայած խորհրդի խնդրանքին, հաստատությունը չունի կատետերիզացման լաբորատորիա և դեռևս չունի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարք։

Այսպիսով, Ժողովրդական պաշտպանը մեկ անգամ ևս ընդգծելով նշում է, որ թիվ 18 բուժհաստատությունը չի համապատասխանում կոնսիլիումի կողմից տրված հանձնարարականներին, և որ Միխեիլ Սաակաշվիլիին հիմնարկում տեղավորելը ակնհայտորեն խախտում է մարդու արժանապատվությունը հարգելու պետության պարտավորությունը։ Ըստ այդմ, Ժողովրդական պաշտպանը կոչ է անում Արդարադատության նախարարին/Քրեակատարողական ծառայությանը՝ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել այլընտրանքային բուժհաստատություն։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)