Նորություններ

Հանդիպում դպրոցի աշակերտների հետ

2023 թվականի հունվարի 24-ին և 26-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներ Լիկա Ղվինջիլիան և Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել են Թբիլիսիի 130-րդ և 150-րդ հանրային դպրոցների աշակերտների հետ և խոսել կրթության իրավունքի կարևորության, դրա բաղադրիչների և իրավունքների առընչությամբ Ժողովրդական պաշտպանի պրակտիկայի մասին։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների մասին կրթության կարևորությանը, դպրոցական դասագրքերի մակնշմանը և ապարատի կողմից դասագրքերի բովանդակության ուսումնասիրման գործընթացին։

Հանդիպման ակտիվ քննարկման ընթացքում աշակերտներին հետաքրքրել են կրթության իրավունքի և երեխաների իրավունքների տարբեր ասպեկտները։ Միաժամանակ մանրամասն վերլուծվել են Ժողովրդական պաշտպանի կողմից դպրոցական դասագրքերի բովանդակության ուսումնասիրության արդյունքում արված եզրակացությունները։

Հանդիպումները կայացել են Կրթության միջազգային օրվա շրջանակներում։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)