Նորություններ

«Start to Talk». Արշավ ընդդեմ սպորտում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների և բռնության

2020 թվականի դեկտեմբերի 10-ին Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Եկատերինե Սխիլաձեն մասնակցեց սպորտում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների և բռնության դեմ «Start to Talk» արշավի բացմանը:

Իր խոսքում Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը խոսեց Վրաստանում երեխաների չարաշահման մարտահրավերների, այդ թվում` սեռական բռնության կանխարգելման, զոհերի բացահայտման, պաշտպանության և օժանդակության մասին, և շեշտեց նման արշավների կարևորությունը` տաբուների խախտում, փորձի և գիտելիքների փոխանակում, ինչպես նաև երեխաների նկատմամբ վերաբերմունքի և մանկական սպորտում բռնության դեպքերում ժամանակին և արդյունավետ արձագանքելու հարցերում:

«Վրաստանն արդեն ստանձնել է այս պարտավորությունը՝ միջազգային պայմանագրերի շրջանակներում: Մասնավորապես, «Սեռական շահագործումից և սեռական չարաշահումներից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան պետությանը պարտավորեցնում է ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ երեխաների պաշտպանության և նրանց իրավունքների մասին իրազեկության բարձրացման համար այն անձանց կողմից, ովքեր կանոնավոր կապ ունեն երեխաների հետ, ներառյալ սպորտում», - ասաց Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը՝ նշելով, որ քարոզարշավին զուգահեռ՝ կարևոր է մշակել էթիկայի կանոններ և վարքականոններ և կատարելագործել առկա կանոնակարգերը: Նաև ներմուծել ռիսկերի գնահատման մեխանիզմներ և մշակել ծանուցման ընթացակարգեր, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան օգտվել բարձր մակարդակի պաշտպանությունից եւ օգնությունից:

«Start to Talk» արշավն իրականացնում է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ և օժանդակությամբ:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)
Ուղարկիր հաղորդագրություն