კოვიდ 19

Մարդու իրավունքների պաշտպանը Կովիդ-19 պանդեմիայի պայմաններում ծանոթացավ Սարպիի սահմանային կետին

2020 թվականի օգոստոսի 6-ին Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան այցելեց Սարպիում Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանի միգրացիայի վերահսկման վարչություն և ծանոթացավ Կովիդ-19 համաճարակի պայմաններում Թուրքիայի Հանրապետության հետ պետական սահմանը հատելու ընթացակարգերին:

Մարդու իրավունքների պաշտպանը ստուգեց սահմանամերձ-միգրացիոն կետի տարածքը, տեղում տեղակայված ժամանակավոր կարանտինային տարածքը, ծանոթացավ ուղևորների անձնագրային հսկողության, կարանտինի և ինքնամեկուսացման, թերմոսկրինինգի և այլ զննումների ընթացակարգերին:

Բացի այդ, ներքին գործերի նախարարության աշխատակիցները Մարդու իրավունքների պաշտպանին բացատրեցին Վրաստանի տարածքը լքելու ժամանակավոր կանոնները և Վրաստանի քաղաքացիների` Թուրքիայի Հանրապետություն աշխատանքային գործունեության համար մուտք գործելու համապատասխան ընթացակարգերը:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
հեռախոս: 291 38 14 թեժ գիծ: 1481 (24/7)