Տեղեկատվություն

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը հյուրընկալել է Ուզբեկստանի Հանրապետության պատվիրակությանը

2023 թվականի նոյեմբերի 27-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի գենդերային դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Սոփիո Ռուսեցկին, հանդիպել է Վրաստանում կրթական այցով գտնվող Ուզբեկստանի Հանրապետության ոչ կառավարական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ովքեր Վրաստանում էին գտնվում USAID-ի իրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում։

Հանդիպմանը Ուզբեկստանի պատվիրակության անդամները ծանոթացել են երկրում գենդերային իրավահավասարության, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության, ինչպես նաև ընտանեկան բռնությունից տուժածների և կանանց սպասարկման ներկա իրավիճակին։

Սոփիո Ռուսեցկին խոսել է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի գենդերային դեպարտամենտի ստեղծման պատմության, գործունեության, թեմատիկ ուղղությունների և գերատեսչությունների հետ համագործակցության պրակտիկայի մասին։

Հանդիպման մասնակիցները տեղեկատվություն ստացան նաև ֆեմիցիդների մոնիտորինգի մեխանիզմի, մեթոդաբանության և հետազոտության շրջանակներում առկա մարտահրավերների ու ձեռքբերումների մասին։

Հանդիպումն անցել է ակտիվ քննարկման ռեժիմով։ Ուզբեկստանի պատվիրակության անդամները տեղեկատվություն են ստացել իրենց համար կարևոր բոլոր հարցերի վերաբերյալ և հայտնել հետագա համագործակցության իրենց ցանկությունը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)