Հատուկ հաշվետվություններ

«COVID-19 համավարակի ազդեցությունը հակամարտություններից տուժած կանանց և աղջիկների վրա »

Այս զեկույցը իրենից ներկայացնում է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից իրականացրած ուսումնասիրության արդյունքները, որոնք նպատակ ունեն հետազոտեն կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը՝ հակամարտությունից տուժած կանանց և աղջիկների վրա,գնահատեն տեղական անվտանգության քաղաքականությունը, բացահայտեն կոմպակտ բնակավայրերում, վարչական բաժանարար գծի հարակից տարածքներում և բռնազավթված տարածաշրջաններում բնակվող կանանց և աղջիկների կարիքները:

Ուսումնասիրության շրջանակներում իրականացվել են հարցազրույցներ և ֆոկուս խմբեր՝ հակամարտությունից տուժած կանանց և աղջիկների, կանանց իրավունքների վրա աշխատող և խաղաղության կառուցման գործընթացին ներգրավված միջազգային կազմակերպությունների, առաքելությունների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հակամարտությունից տուժած կանանց և աղջիկների կարիքները տարբեր են և կախված են տարբեր սոցիալական և տնտեսական գործոններից: Պետությունը չի ուսումնասիրել նրանց կարիքները և մշակել խաչմերուկային մոտեցումներ, ինչը չափազանց կարևոր է, քանի որ անվտանգության ռիսկերը, ինչպիսիք են զինված հակամարտության վերսկսման հավանականությունը կամ COVID-19-ի գլոբալ համավարակը, նրանց վրա ունենում են հատկապես ծանր հետևանք:

Բացի այդ, համավարակի ընթացքում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության աճող ռիսկերին արձագանքելուն ուղղված պետական ​​միջոցառումները հատուկ հարմարեցված չեն եղել հակամարտությունից տուժած կանանց և աղջիկների կարիքներին: Արդյունքում, ինչպես և սպասվում էր, համավարակը մի կողմից սրեց ընտանեկան բռնությունը և մյուս կողմից դժվարացրեց բռնությունից խուսափելը: Համավարակով պայմանավորված սահմանափակումները հանգեցրել են բռնարարի և զոհի մեկուսացմանը մեկ տարածքում:

Հուսով ենք, որ հետազոտության արդյունքները և առաջարկությունները կօգնեն պետությանը `քաղաքականության պլանավորման և իրականացման գործընթացում արձագանքել համավարակի արդյունքներին:

Հետազոտությունը, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը պատրաստել է ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ , ՄԱԿ-ի զարգացման՝ «Հակամարտություններից տուժած կանանց և աղջիկների հնարավորությունների ընդլայնում և նրանց սոցիալ-տնտեսական հեռանկարների բարելավում COVID 19-ի ճգնաժամի ժամանակաշրջանում» ծրագրի շրջանակներում:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)