Տեղեկատվություն

Առցանց հանդիպում – Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում. Գոյություն ունեցող փորձը և մարտահրավերները

2021 թվականի հունիսի 14-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱNDP) աջակցությամբ տեղի ունեցած առցանց հանդիպմանը`որոշումների կայացման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը. Զրուցել են գոյություն ունեցող փորձի և մարտահրավերների մասին, քննարկել են հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության խրախուսման և ապահովման ուղիները:

Հանդիպմանը նշվել է, որ որոշումների կայացման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության ապահովումը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին՝ ՄԱԿ-ի հռչակագրի հիմնական պահանջներից մեկն է: Հռչակագիրը պահանջում է հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը ոչ միայն որոշումների կայացման գործընթացներում, որոնք հատուկ վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց և դրանց հետ կապված խնդիրներին, այլ նաև ցանկացած հիմնական գործընթացներում, որոնք որևէ կերպ ազդում են հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց վիճակին:

«Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում, Վրաստանում շարունակում է մնալ որպես լուրջ մարտահրավեր: Հռչակագրի հիմնական կարգախոսը՝ «Ոչինչ մեր մասին, առանց մեզ» հաճախ կրկին անիրատեսական է:

Մեր քննարկման նպատակն է բացահայտել երկրում առկա խոչընդոտները և գտնել դրանց լուծման ուղիները, հիմք դնել որակի և հավասար մասնակցության խթանման փորձին, ինչը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պատշաճ պաշտպանության նախապայման է», - միջոցառումը բացելու ժամանակ հայտարարել է՝ Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործող ղեկավար, Աննա Չերնիշովան, Վրաստանի կառավարության աշխատակազմի, մարդու իրավունքների քարտուղարության ղեկավար, Մակա Փերաձեն և Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, Ռատի Իոնաթամիշվիլին:

Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության ուղղությամբ գոյություն ունեցող մարտահրավերների մասին, զեկույցով հանդես են եկել՝ ժողովրդական պաշտպանի գրասենյակի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վարչության պետի տեղակալ, Նինո Վալիկովը, Թբիլիսիի քաղաքապետի ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով աշխատող խորհրդի գործադիր քարտուղար, Գիգա Սոփրոմաձեն, «Հավասար ներգրավվածության կարողությունների կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Կոբա Նադիրաձեն, Հոբուժական ծառայություններից օգտվողների և փրկվածների Վրաստանի ցանցի նախագահ, Օլղա Կալինան, և «Ընտանիքները խտրականության դեմ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, Մարի Կորկոտաձեն: Նիստը վարում էր Վրաստանի ժողովրդական պաշտպանի տեղակալ, Էկատերինե Սխիլաձեն:

Հանդիպմանը և դրան հաջորդած քննարկմանը մասնակցել են՝ հաշմանդամություն ունեցող անձինք, ժողովրդական պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները, պետական ​​գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք աշխատում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վրա:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)