Տեղեկատվություն

Սպիտակ ձեռնափայտի միջազգային օր

Ամեն տարի հոկտեմբերի 15-ին ամբողջ աշխարհում նշվում է Սպիտակ ձեռնափայտի միջազգային օրը: Այս օրը կույր և թույլ տեսողություն ունեցողների անկախ կյանքին անցնելու և հասարակության մեջ նրանց լիարժեք ներգրավվածության ճանաչման խորհրդանշական արտահայտությունն է: Սպիտակ ձեռնափայտի միջազգային օրվա նպատակը կուրության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է, հասարակության զարգացման գործում նրանց ներդրումը նշելը:

Չնայած սպիտակ ձեռնափայտի խորհրդանշական և գործնական նպատակին, սպիտակ ձեռնափայտը դեռևս չի տրամադրվում կույր և թույլ տեսողություն ունեցողների համար երկրում` անհատական կարիքներին համապատասխան պետական ծրագրի շրջանակներում: Հասանելի չէ նաև սպիտակ ձեռնափայտի օգտագործման, տարածության կողմնորոշման և շարժունակության, ձայնային համակարգչային ծրագրերի, բրայլյան տառատեսակի և դրանց համար անհրաժեշտ այլ հմտությունների ուսումնասիրություն: Կենտրոնական մակարդակում կույրերի համար որակյալ օգնականի ծառայությունները դեռ անհասանելի են, ինչը նրանց անկախ կյանքի խթանման հիմնական բաղադրիչներից մեկն է:

Շարունակում է կույր և թույլ տեսողություն ունեցողների համար խնդիր մնալ Ֆիզիկական միջավայրի հասանելիությունը և որակյալ տեղեկատվության մատչումը, որն էլ ավելի ակնհայտ է դարձել երկրում նոր կորոնա-վիրուսի կանխարգելման սահմանափակումների շրջանակներում, երբ կույրերը փաստորեն ունակ չէին անվտանգ տեղաշարժվել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն: Մասնավորապես, ծանր կացության մեջ էին միայնակ կույր անհատներ, որոնք՝ վտանգի տակ գտնվելով, չկարողանալով ապահով կերպով բավարարել իրենց առօրյա կարիքները:

Նոր կորոնա-վիրուսի համաճարակի հեռավար կրթության մատչելիության և որակի հետ կապված բազմաթիվ խնդիրներից բացի, ներառական կրթության մեջ ներգրավված կույր մարդկանց համար խնդրահարույց է առկա ուսուցման պլատֆորմի (Microsoft teams) ինքնուրույն օգտագործումը` խնդիրներ ստեղծելով ինչպես ընդհանուր, այնպես էլ բարձրագույն կրթության համար:

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձնում կույրերի ընտրական իրավունքի իրացմանը և կոչ է անում Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ընտրություններին կույրերի անկախ մասնակցության համար: Այդ թվում` նրանց քվեարկելու հնարավորություն տրամադրելը համապատասխան քվեարկության միջոցով:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)