Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանի դիմումի հիման վրա սկսված ուսումնասիրության արդյունքում, այսպես կոչված «Մաուգլիի մեթոդով» բուժումը ճանաչվել է որպես անօրեն բժշկական գործունեություն

Վրաստանի ժողովրդական պաշտպանի դիմումի հիման վրա, ՀԻԻԱ Բժշկական և դեղագործական գործունեության կարգավորման գործակալությունը ուսումնասիրել է փոքր երեխաների կամայական, այսպես կոչված «Մաուգլիի մեթոդով» բուժման հարցը և հաստատել է ապօրինի բժշկական գործունեություն իրականացնելու փաստը:

Ուսումնասիրության հետևանքով պարզվել է, որ այս մեթոդը երեխաների կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող միջամտություն է, որը, մանավանդ վաղ տարիքում, կարող է հանգեցնել ծանր և անդառնալի բարդությունների զարգացման: Այս մեթոդը իրականացնող անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Հարկ է նշել, որ մանկաբուժական բժշկական մասնագիտության փորձագետի գնահատմամբ, այսպես կոչված «Մաուգլիի վարժությունների» մասին մանրամասն տեղեկատվությունը չի որոնվում ոչ մի տեղ: Անհայտ է, թե ինչի վրա է հիմնված այս մեթոդը, նկարագրված է արդյոք որևէ տեղ և արդյոք այն ունի տեսական կամ գործնական հիմքեր: Իսկ այն կադրերը, որոնք տարածվել են համացանցում և հեռուստատեսային հաղորդումներում, մատնանշում են, որ դրանք շատ ագրեսիվ շարժումների շարք են, որոնք իրականացվում են շատ վաղ հասակում և որը երեխայի ուղեղի և հենարան-շարժիչ ապարատի վնասման համար մեծ ռիսկ է պարունակում և հնարավոր է քննարկել, որպես երեխայի վրա բռնության ձև:

Մասնագետի խոսքով, ուղեղի վնասվածք կարող է առաջացնել այնպիսի պարզ զբաղմունքը, ինչպիսին է խաղալու նպատակով երեխային օդ նետելն ու բռնելը: Ուղեղի և գանգի ոսկոռների միջև փոքր տարածություն կա, իսկ ցնցումը հանգեցնում է նրան, որ ուղեղը կոպիտ կապի մեջ է մտնում ոսկորների հետ և վնասվում, ինչը կարող է հանգեցնել կապտուկների, այտուցների և նույնիսկ մահվան (դեպքերի 13-23% -ում): Բացի այդ, կարող են առաջանալ ոսկորների և փափուկ հյուսվածքների վնասվածքներ, ողնաշարի կոտրվածքներ և ցանցաթաղանթի արյունազեղում, ինչը հանգեցնում է տեսողության խանգարման կամ տեսողության կորստի:

Վրաստանի ժողովրդական պաշտպանը հասարակությանը կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել նման միջամտություններին և չվտանգել երեխայի առողջությունն ու կյանքը: Միևնույն ժամանակ, կարևոր է, որ պետությունը իրականացնի մշտական մոնիտորինգ, նման փորձի տարածման կանխարգելման և դեպքերին ժամանակին արձագանքելու նպատակով:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)