Նորություններ

Վրաստանի ժողովրդական պաշտպանի տեղեկատվական հանդիպումները կանանց իրավունքների վերաբերյալ

2021 թվականի հունիսին, ժողովրդական պաշտպանի գրասենյակի գենդերային դեպարտամենտի և Արևմտյան Վրաստանի վարչության կազմակերպմամբ, Իմերեթիի, Գուրիայի, Աջարիայի, Սամեգրելոյի և Զեմո Սվանեթիի տարածաշրջանների մունիցիպալիտետներում տեղի են ունեցել տեղեկատվական հանդիպումներ:

Հանդիպումները վարում էր Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի, գենդերի դեպարտամենտի ներկայացուցիչ Անա Լոբժանիձեն, ով խոսել է գենդերային մեյնսթրիմինգի հիմնական կարևորության և դրա ձեռքբերումն ապահովող սկզբունքների մասին: Բացի այդ, նա հանդիպման մասնակիցներին ներկայացրել է տեղական ինքնակառավարման մարմինների գենդերային քաղաքականության գնահատման հետազոտության արդյունքները և հանձնարարականները: Հանդիպման ավարտին մասնակիցները տեղեկություններ ստացան ժողովրդական պաշտպանի մանդատի, հնարավորությունների և գործառույթների մասին:

Հանդիպումների շրջանակներում ծրագրվել են նաև համագործակցության հետագա քայլերը, որոնք կնպաստեն գենդերային հավասարության հասնելուն և կանանց իրավունքների բարելավմանը:

Հանդիպումներին մասնակցում էին մունիցիպալիտետների գենդերային հավասարության խորհրդի անդամները, գենդերային հարցերի պատասխանատու անձինք / խորհրդականներ, Աջարիայի Գերագույն խորհրդի անդամները, տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, սոցիալական աշխատողներ, ոստիկաններ, գյուղում ապրող կանայք և այլ շահագրգիռ կողմեր:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)