Մայիսի 26-ը Վրաստանի անկախության օրն է
Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին շնորհավորում է Վրաստանի բոլոր քաղաքացիներին մեր երկրի Անկախության օրվա կապակցությամբ։
Ժողովրդական պաշտպանը հատկապես ընդգծում է անկախության կարևորությունը մարդու իրավունքների, օրենքի գերակայության, արդարադատության և իրավահավասարության հաստատման համար։ Այսօր, ավելի քան երբևէ, մեզանից յուրաքանչյուրը պետք է աշխատի այս արժեքները ամրապնդելու ուղղությամբ, որպեսզի միասին կարողանանք կառուցել մի պետություն, որտեղ պաշտպանված կլինեն մարդկային արժանապատվությունն ու ազատությունը։
Շնորհավոր Անկախության օր։