Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ
2025 թվականի օգոստոսի 5-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպեց Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի հետ։
Նախագահական պալատում կայացած հանդիպման ժամանակ Ժողովրդական պաշտպանը Միխեիլ Ղավելաշվիլիին ներկայացրեց գրասենյակի մանդատը և առաջնահերթ ոլորտները, ինչպես նաև մանրամասն խոսեց գրասենյակի գործունեության մասին։ Վրաստանի նախագահը ընդգծեց հաստատության կարևորությունը։