Նորություններ

Միջազգային դասընթաց՝ Եվրամիության երկրներից միգրանտների հարկադիր վերադարձի հարցերով

2021 թվականի հոկտեմբերի 12-15-ը, Ներգաղթի քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD), Եվրամիության հիմնարար իրավունքների գործակալության և Եվրոպայի սահմանի և առափնյա պաշտպանության գործակալության (Ֆրոնտեքսիս) օգնությամբ և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ, տեղի ունեցավ միջազգային դասընթաց:

Դասընթացին մասնակցում էին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի, Ուկրաինայի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի, Վրաստանի և Ուկրաինայի միգրացիոն ծառայությունների ներկայացուցիչները:

Դասընթացին մանրամասնորեն վերանայվել են վերադարձի համատեղ գործողության փուլերն ու ընթացակարգերը: Այդ թվում, պրակտիկ մակարդակում իրականացվել է թռիչքի գործընթացի մոդելավորում: Դասընթացի մի կարևոր մասն ուղղված էր վերադարձի գործընթացում մարդու իրավունքների մոնիթորինգի խնդիրներին և այս ոլորտում միջազգային չափանիշներին: Զրույցը նաև վերաբերել է վերադարձի գործողության մասնակիցների դերին և հաշվետվության մեթոդներին: Դասընթացը վարում էին միջազգային և տեղական փորձագետները:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)