Նորություններ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ

2021 թվականի հոկտեմբերի 21-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան հանդիպել է Վրաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Ռիինա Կալիուրանդայի հետ։

Հանդիպմանը Նինո Լոմջարիան դեսպանին է ներկայացրել Ժողովրդական պաշտպանի գրասենյակի մանդատը և քննարկել Ժողովրդական պաշտպանի ինստիտուտի գործունեությունն ու նշանակությունը երկրի ժողովրդավարական զարգացման համար։ Խոսվել է նաև ինքնակառավարման ընտրական գործընթացների մասին։ Ժողովրդական պաշտպանն իր տեսակետն է հայտնել հուլիսի 5-ի իրադարձությունների և վերջին օրերի այլ զարգացումների վերաբերյալ, որոնք վնասում են մարդու իրավունքներին և երկրում ժողովրդավարական գործընթացներին։

Վերջում Էստոնիայի դեսպանը Ժողովրդական պաշտպանին փոխանցեց Էստոնիայի օմբուդսմենի ջերմ ողջույնը և ցանկություն հայտնեց խորացնել համագործակցությունը երկու երկրների իրավապաշտպան կառույցների միջև։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
հեռախոս: 291 38 14 թեժ գիծ: 1481 (24/7)