Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Ադիգենիի մունիցիպալիտետի Ճելա գյուղում բնակվող մահմեդականների հետ
Վրաստանի Ժողովրդական պաշտպանը շարունակում է հանդիպումները Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում։ 2023 թվականի օգոստոսի 25-ին Լևան Իոսելիանին հանդիպել է Ադիգենիի մունիցիպալիտետի Ճելա գյուղում բնակվող մահմեդականների հետ և լսել նրանց խնդիրները։
Հանդիպմանը խոսվել է տարածաշրջանի պատմական հուշարձանների կարգավիճակ տալու, դրանց հաշվառման ու վերականգնման խնդիրների մասին։ Նշվել է, որ Սամցխե-Ջավախեթիում 100 մզկիթ կա։
Խոսվել է նաև տեղական բյուջեով կրոնական ուղղությունների ֆինանսավորման, տոներ նշելու և երիտասարդ սերնդի որակյալ կրթություն ստանալու մարտահրավերների մասին։
Ժողովրդական պաշտպանն ընդգծել է, որ Վրաստանը դարերի հանդուրժողական փորձով և անցյալով աշխարհիկ պետություն է։ Բացի այդ, նա նշել է, որ իր գրասենյակի առաջնահերթություններից է աշխատել կրոնական հիմքով խտրականության վերացման ուղղությամբ։