Ժողովրդական պաշտպանը մասնակցել է վրաց լեզվի օրվան նվիրված միջոցառմանը
2025 թվականի ապրիլի 11-ին Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին մասնակցել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարարի գրասենյակի կողմից կազմակերպված վրաց լեզվի օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ ներկայացվեցին «Ադրբեջանալեզու և հայալեզու բնակչության շրջանում պետական լեզվի ուսումնասիրության իմացության և մոտիվացիայի վերաբերյալ հետազոտության» արդյունքները։
Միջոցառման ժամանակ իր ելույթում Ժողովրդական պաշտպանը ընդգծեց վրաց լեզվի իմացության կարևորությունը ազգային փոքրամասնությունների քաղաքացիական ինտեգրման ճանապարհին։ Լեզվական արգելքը, ցավոք, դեռևս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար հիմնական խոչընդոտներից մեկն է, ինչը հաստատվում է ներկայացված ուսումնասիրության արդյունքներով, ըստ որի՝ ուսումնասիրության մասնակիցների մինչև 30%-ը չի կարող պատշաճ կերպով օգտվել պետության կողմից առաջարկվող ծառայություններից՝ վրացերեն լեզվի չիմացության պատճառով։
Լևան Իոսելիանին դրական գնահատեց վրաց լեզվի ուսուցման կրթական ծրագրի (այսպես կոչված՝ 1+4 ծրագիր) շարունակությունը մինչև 2030-2031 ուսումնական տարին։ Նա նաև կենտրոնացավ երկլեզու կրթության մոդելի վրա և նշեց, որ կարևոր է ավելացնել այն նախադպրոցական և հանրակրթական հաստատությունների թիվը, որտեղ գործում են երկլեզու կրթության ծրագրեր:
Միաժամանակ, Ժողովրդական պաշտպանը նշեց, որ լեզվական արգելքը չպետք է դառնա մարդու իրավունքների իրականացմանը խոչընդոտելու հիմք, և որ պետությունը պարտավորություն ունի ներդնել ազգային փոքրամասնությունների քաղաքացիական ինտեգրումը խթանելու արդյունավետ մեխանիզմներ։