Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Քությաիսիի միջազգային համալսարանի ուսանողների և դասախոսների հետ
2025 թվականի մայիսի 1-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին Քութայիսիի միջազգային համալսարանի ուսանողների և դասախոսների հետ զրուցել է երկրում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցի հիմնական արդյունքների մասին։
Նա հատկապես շեշտեց օկուպացված տարածքներում առկա իրավիճակը, այդ թվում՝ անվտանգության խնդիրները, վրացերենի դասավանդման սահմանափակումները, սոցիալական ծառայություններին հասանելիությունը և էթնիկ վրացիների միգրացիան։
Նա նաև խոսեց կանանց իրավունքների, վաղ ամուսնությունների, ընտանեկան բռնության և կանանց սպանությունների մասին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների բռնի վարքագիծը շտկելու ծրագիրն ավելի ակտիվորեն ներդնելու և իրականացնելու, ինչպես նաև դրա համար խրախուսման մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտության մասին։
Բանտարկյալների իրավունքների վերաբերյալ նա վերանայեց ցմահ դատապարտվածների արդարադատության և պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմները, գործող օրենսդրությունը և գործնականում առկա մարտահրավերները։
Հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի ռեժիմով։