Նորություններ

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպեց Օզուրգեթիի սոցիալական բնակարանների բնակչության հետ

2020 թվականի օգոստոսի 5-ին Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան հանդիպեց Օզուրգեթիի քաղաքապետարանի սոցիալական բնակարանների բնակիչների հետ և տեղում ծանոթացավ նրանց պայմաններին:

Սոցիալական կացարանը տեղակայված է հիվանդանոցի նախկին շենքում, և ներկայումս այնտեղ երկարաժամկետ ապրում է մինչև 50 ընտանիք ։

Բնակիչների խոսքով՝ տեղական ինքնակառավարումը փորձում է հնարավորինս վերականգնել անհրաժեշտ ենթակառուցվածքները: Շենքի մեջ բնական գազ Է մտցվում, պարբերաբար վերանորոգման աշխատանքներ են տարվում։ Այնուամենայնիվ, ջրամատակարարման համակարգը դեռ անսարք է, ինչը առանձնահատուկ խստությամբ արտահայտվեց Կովիդ 19 համաճարակի ժամանակ և բնակիչների համար դժվարացրեց հիգիենայի պահպանումը: Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ արդեն սկսվել են այդ խնդրի վերացման աշխատանքները։

Օզուրգեթի քաղաքապետի տեղակալ Իրակլի Սիրաձեն հայտարարել է, որ այս պահին Գուրիայի տարածաշրջանում բնակարանի անհրաժեշտության ակնկալիքներ չկան, քանի որ բոլոր անձինք ապահովված են համապատասխան տարածքով: Նրանք տեղավորված են ինչպես սոցիալական բնակարաններում, այնպես էլ վարձակալված, մասնավոր տներում:

Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար վերահսկելու է սոցիալական բնակարանների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)