Ժողովրդական պաշտպանը մասնակցել է Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի, Աբխազիային նվիրված՝ «Մեսխյան երիտասարդությունը միասնության համար» միջոցառմանը
2025 թվականի դեկտեմբերի 26-ին Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին մասնակցել է Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի Աբխազիային նշվիրված՝ «Մեսխեթցի երիտասարդությունը միասնության համար» միջոցառմանը և դիմել է ուսանողներին ու հրավիրված հյուրերին։
Իր ելույթում Լևան Իոսելիանին նշեց, որ իր բոլոր զեկույցները սկսվում են օկուպացիոն գծի երկայնքով ապրող բնակչության իրավունքներից, խոսեց երիտասարդ սերնդի հաշտեցման գործընթացում ներգրավվածության կարևորության մասին, ընդգծեց տարածաշրջանի բազմազգ և հանդուրժողական միջավայրը, որը պատմականորեն հատկապես տեսանելի էր Սամցխե-Ջավախեթիում։
«Աբխազ նկարչի ճակատագիրը» խորագրով միջոցառումը նվիրված էր ականավոր աբխազ գործիչ Ալեքսանդրե Շերվաշիձեի կյանքին և ստեղծագործական ժառանգությանը։