Մարդու իրավունքների պաշտպանը կուսումնասիրի Թամար Բաչալիաշվիլիի գործը
Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան մահացած ծրագրավորող Թամար Բաչալիաշվիլիի ընտանիքի և փաստաբանի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է ընտանիքի փաստաբանի հետ միասին ներգրավվել գործի քննությանը և ծանոթանալ քրեական նյութերին: Մարդու իրավունքների պաշտպանը նախատեսում է նաև հանդիպել գլխավոր դատախազ Իրակլի Շոտաձեի հետ և լսել գործով առկա հարցերի պատասխանները:
«Դատախազությունը Մարդու իրավունքների պաշտպանին լիարժեք հասանելիություն է տալիս գործի նյութերին: Հաշվի առնելով այս հանգամանքները, գլխավոր դատախազի հետ անձնական հանդիպումը կարևոր է, քանի որ տուժող կողմի հայտարարությունով՝ նրանք հենց Իրակլի Շոտաձեից են ստացել որոշակի խոստումներ հետաքննության վերաբերյալ», - ասաց Նինո Լոմջարիան:
Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանել է, որ այս փուլում գործի նյութերում առաջանում են մի քանի հարցեր, կապված այն բանի հետ, որ աշխատակազմի նպատակն է պարզել, թե արդյոք հետաքննությունը մանրակրկիտ, քննադատական և օբյեկտիվ է:
Ծրագրավորող Թամար բաչալիաշվիլին անհետացել է 2020 թվականի հուլիսի 18-ին, նրան մահացած են գտել մեքենայում 5-օրյա որոնումներից հետո: Գործով հետաքննությունը սկսվել է ապօրինի ազատությունից զրկելու հոդվածով, այնուհետև մեղադրանքին ավելացավ ինքնասպանություն գործելու մեղադրանքը: