Նորություններ

Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչը մասնակցել է գնչուների ներառության մասին միջազգային համաժողովին

2021 թվականի մայիսի 27-ին, ժողովրդական պաշտպանի գրասենյակի, հավասարության վարչության պետ, Քեթևան Շուբաշվիլին, մասնակցել է Եվրամիության և Եվրախորհրդի աջակցությամբ կայացած, գնչուների ներառության մասին՝ Կիևի միջազգային առցանց համաժողովում և հանդես է եկել զեկույցով, կապված Վրաստանում բնակվող էթնիկ գնչու բնակչության առջև գոյություն ունեցող հիմնախնդիրների մասին:

Համաժողովը բացել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար, Դունյա Միատովիչը: Մասնակից երկրների մարդու իրավունքների ազգային ինստիտուտների և իրավահավասարության մարմինների ներկայացուցիչները խոսել են գնչուների իրավական վիճակի և նրանց նկատմամբ հասարակության մեջ առկա խարանների և այլ խնդիրների լուծման ուղիների մասին:

Հանդիպման ավարտին մասնակիցները սատարեցին բանաձևին, որը հաշվի առնելով գնչուների ծանր սոցիալ քաղաքական վիճակը, համաժողովի մասնակից պետությունների պատասխանատու ինստիտուտներին, կոչ է անում ներգրավվել՝ գնչուների իրավունքների պաշտպանության գործում, մարդու իրավունքների ազգային ինստիտուտներին և հավասարության մարմիններին կոչ է անում ներգրավվել համապատասխան օրենսդրական և քաղաքական գործընթացներում:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)