Վրաստանի Ժողովրդական պաշտպանը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացրել է տարեկան խորհրդարանական զեկույցը
2025 թվականի հունիսի 10-ին Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին ներկայացրեց Վրաստանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության 2024 թվականի վիճակի վերաբերյալ զեկույցը։ Նա խոսեց ի հայտ եկող միտումների մասին և նիստի մասնակիցներին ներկայացրեց մարդու իրավունքների վիճակը բարելավելու համար մշակված առաջարկությունները։
Ժողովրդական պաշտպանի 411 էջանոց զեկույցը ներառում է Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության գրեթե ամբողջ սպեկտրը և քննարկում է բոլոր այն հիմնական իրադարձությունները, որոնց վրա գրասենյակը աշխատել է 2024 թվականի ընթացքում։
Նիստում ելույթ ունենալով՝ Ժողովրդական պաշտպանը համառոտ անդրադարձավ հակամարտությունից տուժած բնակչության (օկուպացված տարածքներում և օկուպացիոն գծին հարակից բնակվողների, ինչպես նաև տեղահանված անձանց) իրավունքների վիճակին։ Կյանքի իրավունքի պաշտպանության համատեքստում նա գնահատեց Ռուսաստանի Դաշնության կողմից Թամազ Գինտուրի սպանության, Շովիի ողբերգության և կանանց սպանության դեպքերի հետաքննությունները, ինչպես նաև հոգեբուժական հաստատություններում կենցաղային և բժշկական պայմանները։
Նա կենտրոնացավ 2024 թվականի բողոքի ցույցերի ընթացքում բացահայտված իրավունքների խախտումների, քրեակատարողական հաստատություններում և Ներքին գործերի նախարարության համակարգում հայտնաբերված խնդիրների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների և կանանց իրավունքների վրա։
Շրջակա միջավայրի պաշտպանության բաժնում նա առանձին ընդգծեց ջրի իրավունքի իրականացման հարցը, խոսեց առողջության և աշխատանքային իրավունքների ապահովման համար իրականացվելիք փոփոխությունների մասին։
Նա համառոտ անդրադարձավ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների քաղաքացիական ինտեգրման համար իրականացվելիք միջոցառումներին և համոզմունքների և կրոնի ազատության առումով առկա իրավիճակին։
Զեկույցը ներկայացնելուց հետո ժողովրդական պաշտպանը պատասխանեց պատգամավորների հարցերին: