კოვიდ 19

Հանդիպում Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարի հետ

2021 թվականի օգոստոսի 9-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան հանդիպել է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Մարեկ Շչիգելի հետ և նրան տեղեկացրել երկրում հակամարտություններից տուժած բնակչության իրավական վիճակի, ժողովրդական պաշտպանի մանդատի և գրասենյակի առջև ծառացած մարտահրավերների մասին:

Նինո Լոմջարիան ուշադրությունը բևեռել է բռնազավթված տարածքներում ապրող մարդկանց առջև ծառացած մարտահրավերների վրա, ինչպիսիք են ՝ «Կովիդ 19»-ի հետ կապված իրավիճակը, բռնազավթված տարածքներում ապրող մարդկանց ներգրավումը պատվաստման գործընթացում, բռնազավթված գծի վրա տեղաշարժման, դե ֆակտո իշխանության կողմից հաստատված ֆորմալ ռեժիմը և տարբեր խոչընդոտներ, ինչպիսիք են՝ այսպես կոչված անցակետերի անկանխատեսելի փակումը, անօրինական ձերբակալությունները, տեղաշարժի համար անհրաժեշտ փաստացի փաստաթղթերի հետ կապված խնդիրները: Ինչպես նաև բռնազավթված տարածքներում ապրող կանանց և աղջիկների իրավական վիճակը:

Ժողովրդական պաշտպանը կարևորեց նաև առողջապահական ծառայություններից օգտվելու մարտահրավերները: Մասնավորապես, չնայած կովիդ համավարակին, բռնազավթված Ախալգորիից հիվանդներին վերահսկվող տարածք տեղափոխելու բարդ սխեման: Ինչը, բժշկական ծառայությունների անբավարար հասանելիության պատճառով, հանգեցրել է բազմաթիվ հիվանդների մահվան:

Հանդիպմանը կողմերը խոսել են խնդիրների լուծման հնարավոր ուղիների մասին:

Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն, հակամարտությունից տուժած տարածաշրջաններում մարդու իրավունքների հարցերով խորհրդական Մերի Կոճլամազաշվիլին և Եվրամիության դիտորդական առաքելության մարդու իրավունքների գծով խորհրդական Գորիցա Բալտան և գենդերային հարցերով խորհրդական Սինի Ռամոն:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)