Վարչության մասին

Բաժնիպետ՝ԻլիաՃանտուրաիա

Վարչությանպետիտեղակալ՝ՄայաՄխատվրիշվիլի

Վարչությունն Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջնային կառուցվածքային ստորաբաժանումն է: Իր գործառույթներն իրականացնելիս՝ վարչությունը գործում է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անունից:

Վարչությաննպատակներնեն.

Վերանայել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ներկայացրած դիմումները և որոշել դրանց ընդունելիությունն ըստ համապատասխան կառուցվածքային վարչությունների և պատասխանել իրավասության շրջանակներում:

Վարչությանհիմնականխնդիրներնեն.

  • Վարչության կողմից ստացված դիմումների ընդունելիության ստուգում և ժամանակին պատասխանել լիազորությունների շրջանակներում,
  • Ընդունելիության գործընթացում՝ ոչ ստանդարտ դեպքերին արագ արձագանքման ապահովում,
  • Ներքին ծրագրերի ընդունման գործընթացի շարունակական զարգացում:

Վարչությանգործառույթներնեն.

  • Մուտքային դիմումների/բողոքների ընդունելիության ստուգում և բաշխում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին՝ արձագանքելու համար,
  • Հայտերի ընդունելիության ստանդարտի ստեղծման/մշակման գործընթացի նախաձեռնում և համակարգում,
  • Կառուցվածքային ստորաբաժանումների հետ համապատասխանության և քաղաքականության չափանիշների վերաբերյալ մշտական հաղորդակցության պահպանում,
  • Ընդունելիության ժամանակ ծագող խնդիրների վերլուծություն և դրանց հետագա լուծման ուղիների որոնում՝ ապագայում նմանատիպ խնդիրներից խուսափելու համար,
  • Բարդ, դժվար գործերի անհատական ուսումնասիրություն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների հետ' թույլատրելիությունը որոշելու և բաշխելու համար,
  • Պատասխանել մուտքային դիմումներին՝ գործերի վարման կանոններով սահմանված իրավասության սահմաններում,
  • Վարչության իրավասության ներքո գտնվող իրավախախտման դեպքերի քննություն, գնահատում և պատասխանել դեպքերի վարման կանոններին համապատասխան.
  • Գործի վարույթի միասնական ընթացակարգով սահմանված, վարչության իրավասության շրջանակներում իրավախախտման գործընթացի հետ կապված թաստաթղթերի և համապատասխան տեղեկատվության որոնում տարբեր հաստատություններից և գործակալություններից
  • Ստացված տեղեկատվության վերլուծում և ամփոփ փաստաթղթի պատրաստում,
  • Կազմել և տրամադրել վիճակագրական և այլ տեղեկատվություն ղեկավարությանը և, ըստ պահանջի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝ ներկայացված դիմումների/բողոքների վերաբերյալ,
  • շահագրգիռ անձանց դիմումները, որոնց քննարկումը չի մտնում Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության մեջ, ուղարկել լիազորված վարչական մարմիններ,
  • * Գործերի վարման ժամկետների վերահսկում և եռամսյակային տեղեկատվության/հաշվետվության ներկայացում ղեկավարությանը,

Այլ գործառույթների իրականացում, որոնք ինքնին բխում են վարչության գործունեության առանձնահատկություններից:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)