Նորություններ

Մարդու իրավունքների տան թեմատիկ զեկույց. Իրավապաշտպանների իրավիճակը Վրաստանում. խոչընդոտներ և մարտահրավերներ:

2020 թվականի դեկտեմբերի 9-ին Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն մասնակցեց իրավապաշտպանների իրավիճակին նվիրված առցանց միջոցառմանը՝ որը կազմակերպված էր Վրաստանում Մարդու իրավունքների տան կողմից:

«Իրավապաշտպանների օրվա տոնակատարությունը կարևոր առիթ է հիշելու և գնահատելու բոլոր այն ակտիվիստներին, ովքեր, չնայած բազմաթիվ խոչընդոտների, քրտնաջան աշխատում են երկրում իրավապաշտպանների բարձր չափանիշները հաստատելու համար: Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ուշադիր հետևում է վերջին տարիներին իրավապաշտպանների առջև ծառացած մարտահրավերներին և գնահատում է առկա իրավիճակը խորհրդարանական զեկույցի անկախ գլխում 2018 թվականից», - ասաց Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալը:

Հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները՝ 2020 թվականին Մարդու իրավունքների պաշտպանը մշակեց մեթոդական փաստաթուղթ՝ «Մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերի վրա աշխատելու ձեռնարկ», որտեղ պարզաբանվում են իրավապաշտպանների հայեցակարգի միջազգային չափանիշը, նրանց գործունեության էությունը, ինչպես նաեւ պետության պարտավորությունները, Կարևորվում են մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերն ու գործառույթները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը` իրավապաշտպաններին անվտանգ և բարենպաստ միջավայր ապահովելու նպատակով:

Առցանց հանդիպմանը ներկայացվեց թեմատիկ զեկույցը. «Իրավապաշտպանների իրավիճակը Վրաստանում. խոչընդոտներ և մարտահրավերներ», խոսվեց նաև իրավապաշտպանության հետ կապված իրավիճակի մասին, այդ թվում՝ Covid 19-ի պայմաններում, օժանդակ ծառայությունների անհրաժեշտության և այլ խնդիրների վերաբերյալ:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)