Նորություններ

Ժողովրդական պաշտպանի տեղակալը հանդիպել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ

2022 թվականի հունիսի 2-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի տեղակալ Գիորգի Բուրջանաձեն հանդիպել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար, պարոն Մանտաս Ադոմենասի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին առկա իրավական և քաղաքական մարտահրավերները։ Ինչպես նաև Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի համապատասխան գործունեությունը և տարբեր քրեական գործերը, որոնք առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում արևմտյան գործընկերների համար։

Գիորգի Բուրջանաձեն շնորհակալություն է հայտնել փոխարտգործնախարարին՝ եվրոպական կառույցներում Վրաստանի անսասան աջակցության համար։

Հանդիպմանը ներկա էին նաև Ժողովրդական պաշտպանի գրասենյակի միջազգային կապերի բաժնի ղեկավար Մարիամ Թավդգիրիձեն, Վրաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Անդրիուս Կալինդրան և Լիտվայի արտաքին գործերի նախարարության արևելյան հարևանության քաղաքականության վարչության տնօրեն Սաուլիուս Դանիունասը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)