Նորություններ

Տեղեկատվական հանդիպում պատշաճ բնակարանային ապահովման, սննդի մատչելիության, տարեցների և էկոմիգրանտների իրավունքների վերաբերյալ

2022 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակազմը Թելավիում հանդիպում է ունեցել Արևելյան Վրաստանի 12 մունիցիպալիտետների ներկայացուցիչների հետ։

Տեղեկատվական հանդիպմանը Քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Լիկա Ծիկլաուրին խոսեց պատշաճ բնակարանային պայմանների, սննդի հասանելիության, տարեցների և էկոմիգրանտների իրավունքների մասին և ներկայացրեց Ժողովդական պաշտպանի 2021 թվականի խորհրդարանական զեկույցի համապատասխան գլուխները և մունիցիպալիտետների ներկայացուցիչներին ծանոթացրեց Ժողովրդական պաշտպանի կողմից պատրաստված հանձնարարականների հետ։ Քննարկում է ծավալվել նշված ուղղությամբ առկա մարտահրավերների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ Հանդիպումներին մասնակցել են Ռուսթավիի, Գարդաբանիի, Մառնեուլիի, Դեդոփլիսծղարոյի, Թեթրիծղարոյի, Բոլնիսիի, Դմանիսիի, Սագարեջոյի, Ախմետայի, Ղվարելիի, Գուրջաանիի և Թելավիի մունիցիպալիտետների ներկայացուցիչները։

Միջոցառումն անցկացվել է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջև կնքված համաձայնագրի ծրագրի շրջանակներում։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)